Երեքշաբթի, 2024 Մայ. 14, 20:38
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

Fring-ը Android եւ iOS պլատֆորմների միջոցով խմբային տեսազանգերի ծառայություն կմատուցի: Այդ մասին տեղեկացնում է fring-ի կայքը:

Fring-ի բջջային տեսաչատով կարեղ են շփվել միաժամանակ միչեւ չորս օգտագործողներ: Սմարթֆոնի էկրանին հայտնվում են զրույցի բոլոր մասնակիցների պատկերները, գրում է Lenta.ru-ն:

Զանգերը, այդ թվում` խմբային, fring-ի ցանցի ներսում անվճար են: Գումար գանձվում է միայն ինտերնետի մատուցման համար: Այդ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սմարթֆոնը միացված լինի բջջային երրորդ կամ չորրորդ սերնդի ցանցի կամ Wi-Fi ցանցին:
Դինել են: 512 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 29 | Մեկնաբանություն (0)

3G մոդուլով iPhone-ն ու iPad-ը իսկապես չափից ավելի շատ տեղեկություններ են պահպանում օգտագործողի գտնվելու վայրի մասին, ինչը ծրագրային սխալ է, եւ որը շուտով կշտկվի։ Ինչպես տեղեկացնում է Ведомости-ն, այս մասին հայտարարություն է տարածել Apple ընկերությունը։ «Մենք ոչ մեկի չենք հետեւել, երբեք, եւ երբեք չենք պատրաստվում հետեւել»,- ասել է Apple-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, ընկերության ղեկավարների հետ համատեղ ասուլիսում։


Ըստ նրա՝ ընկերությանը, որոշ ժամանակ էր հարկավոր, որպեսզի լոկալիզացվեր սարքավորումները սպասարկող բարդ ծրագրի բացթողումը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ երկու անկախ մասնագետներ պարզել էին, որ 3G մոդուլով iPhone եւ iPad սարքավորումները, օգտագործողից գաղտնի հավաքում են նրա այցելության բոլոր վայրերի մասին տեղեկություններն անխտիր, եւ հնարավոր է պահպանում են դրանք մեկ տարի չգաղտնագրված ֆայլում։
Դինել են: 494 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 29 | Մեկնաբանություն (0)

Apple-ի ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել ԱՄՆ կոնգրեսի լսումներին, որոնք նախատեսվում է կազմակերպել iPhone -ի «լրտեսումների» հետ կապված հարցեր քննարկելու համար:


«Ենթադրում եմ` Apple –ը կպատասխանի սենատում բարձրացված հարցերին: Նրանք մեզ խնդրել են ներկայանալ լսումներին, եւ մենք, բնականաբար, կհարգենք խնդրանքը», -ասել է ընկերության ղեկավար Սթիվ Ջոնսը:

Նշենք, որ ողջ աշխարհում հայտնի Apple –ի որոշ սարքավորումների «լրտեսական ունակությունների» վերաբերյալ սկանդալը ծագել էր անցած շաբաթ, երբ մամուլում հրապարկումներ եղան այն մասին, թե ընկերության սմարթֆոներն ու պլանշետները «հետեւում են» իրենց տերերին եւ նրանց տեղաշարժի մասին տվյալները պահպանում են առնվազն մեկ տարի:
Դինել են: 487 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 28 | Մեկնաբանություն (0)

Ամերիկյան զինվորականները նոր ծրագրեր են մշակում, որոնք թույլ կտան կեղծ հաշիվներ ստեղծել Facebook եւ Twitter ցանցերում` քարոզչություն անելու նպատակով:


Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ պայմանագրով այդ գործողությամբ զբաղվում է Կալիֆորնիայում գտնվող մի ընկերություն: Նոր մշակումների միջոցով մեկ զինվորականը կարող է միաժամանակ կառավարել մի քանի էջեր` տեղեկություններ հրապարակելով:

Ըստ պայմանագրի, յուրաքանչյուր կեղծ անձ պետք է համոզիչ պատմություն ունենա, բնավորոթյուն եւ այլ դետալներ, որոնց շնորհիվ օգտվողները կվստահեն նրան:

Ծրագիրը մշակվում է տարբեր լեզուների համար, ինչպիսիքն են արաբերենը, ֆարսին, ուդուն, փուշտուն եւ այլն:
Դինել են: 516 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 28 | Մեկնաբանություն (0)

TalkTalk պրովայդերը հետազոտություն է կատարել ինտերնետ օգտագործողների շրջանում: Հարցմանը մասնակցած երիտասարդներից միայն կեսն է հայտարարել, որ էլեկտրոնային փոստն իրենց համար հաղորդակցության նախընտրելի տեսակն է:


Էլեկտրոնային փոստի վախճանն, ըստ փորձագետների, կապպված է նաեւ նրա հետ, որ ինտերնետ օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը երեխաներ են, դեռահասներ, նաեւ հասուն մարդիկ, բայց ոչ` ծերեր:

Նրանք չեն ուզում սպասել, թե երբ տեղ կհասնի իրենց ուղարկած տեղեկությունը, իսկ հետո էլ, թե երբ պատասխան կստանան եւ դեռ դրա համար գումար ծախսել: Նրանք ուզում են ամեն ինչ եւ հիմա: Էլ. Փոստը արդեն օգտագործում են համեմատաբար տարիքով մարդիկ, ում համար բջջային կապի այդ տեսակը սովորական եւ հարմար:

Ժամանակակից բջջային շփումը տեղեկությունների վայրկյանական փոխանակումն է: Միլիոնավոր մարդիկ օգտվում են համապատասխան ծառայություններից, նախընտրելով հենց նրանք, այլ ոչ թե SMS-ն ու էլ. ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 492 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 28 | Մեկնաբանություն (0)

Աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը` Facebook-ը նախատեսում է ապրիլի 26-ից գործարկել զեղչերի ծառայություն` Facebook Deals անվանումով, որը կմրցակցի Groupon եւ LivingSocial ծառայությունների հետ:


Ինչպես հաղորդում է The New York Times-ը, սկզբում ծառայությունը կգործի թեստային ռեժիմով` ԱՄՆ 5 քաղաքներում (Ատլանտա, Օսթին, Դալլաս, Սան-Դիեգո եւ Սան-Ֆրանցիսկո):

Facebook Deals-ն օգտագործողներին կառաջարկի զեղչեր տարբեր միջոցառումների եւ այցելությունների համար:
Դինել են: 473 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 27 | Մեկնաբանություն (0)

Ինտերներտում հայտնվել է iPhone-ի առաջին «կենդանի» լուսանկարը` մեծացրած դիսփլեյով (ավելի քան 3 դյույմ): Ենթադրվում է, որ այդպիսի տեսք կունենա Apple-ի նոր բջջային հեռախոսը, որի վաճառքը կսկսվի 2011-ի աշնանը:


Сайт MIC Gadget-ը հրապարակել է սարքի լուսանկարը, որը նման է iPhone 4-ին, բայց շատ ավելի մեծ դիսփլեյով: Դիսփլեյն այնքան մեծ է, որ լայնքով այն գրավում է դիմային ողջ պանելը:

MIC Gadget ռեսուրսը ներկայացնում է նաեւ iPhone 5-ի լուսանկարը` սպիտակ iPhone 4-ի կողքին, որից պարզ է դառնում, որ նոր մոդելն անհամեմատ մեծ դիսփլեյ ունի: Ենթադրվում է, որ նոր մոդելի անկյունագիծը կկազմի 3,7 դյույմ, հաղորդում է cnews.ru-ն:
Դինել են: 539 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 27 | Մեկնաբանություն (0)

Facebook սոցիալական ցանցում նոր՝ Send (ուղարկել) կոճակ է հայտնվել, հայտնում է TechCrunch-ը։


Send կոճակը կա դեռեւս 50 հայտնի կայքէջերում։ Այս գործառույթի օգնությամբ սոցալական ցանցի օգտագործողները կարող են հղումներ ուղարկել տարբեր մարդկանց էջեր, Facebook-ում գրանցված մարդկանց խմբեր կամ էլ էլեկտրոնային փոստի որեւէ հասցեի վրա, հայտնում է Lenta.ru-ն։

Մեկ տարի առաջ Facebook-ում հայտնվեց Like (Դուր է գալիս) կոճակը։

Բացի այդ, խմբի նոր անդամներին այսուհետ հաստատել կարող է միայն խմբի ադմինիստրատորը։
Դինել են: 495 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 26 | Մեկնաբանություն (0)

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի կապակցությամբ արված ամենամյա ավանդական ուղերձը։


Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Նամըք Թանը Օբամայի ուղերձին արձագանքել է Twitter-ի միջոցով։ Նա ԱՄՆ նախագահի հայտարարությունը համարել է պատմության սխալ, թերի եւ միակողմանի քաղաքական բնորոշում։

«Պատմական դառնությունների միակողմանի մեկնաբանությունը չի նպաստում կողմերի միջեւ համաձայնության եւ խաղաղության հաստատմանը։ ԱՄՆ-ը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ երկխոսությունը պետք է խրախուսի եւ չպետք է այսպիսի քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարությամբ արգելակի այն»,-նշել է Նամըք Թանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ավանդական ուղերձով դիմել է հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 505 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 25 | Մեկնաբանություն (0)

Բավարական կառավարության անձնական տվյալների պաշտպանության հարցերով լիազոր ներկայացուցիչ Թոմաս Կրանիգը Apple կոնցեռնից պահանջել է մինչեւ մայիսը 10-ը պարզաբանումներ ներկայացնել iPhone-ի եւ iPad-ի սեփականատերերի տվյալների «տեղաշարժերի» վերաբերյալ:


«Նույնիսկ խոշոր կոնցեռնը, որը Գերմանիայում բիզնես է իրականացնում, պետք է հավատարիմ լինի գերմանական օրենքներին», - հայտարարել է Կրանիգը, գրում է Gazeta.ru-ն:

Եթե Apple-ը չարձագանքի, ստիպված կլինի վճարել մինչեւ 300 հազար եվրո տուգանք:

Ավելի վաղ տեղեկատվություն կար այն մասին, թե iPhone եւ Android հեռախոսները իրենց գտնվելու վայրի մասին պարբերաբար տվյալներ են փոխանցում Apple-ին եւ Google-ին: Նշվում էր, թե իբր Google-ն ու Apple-ը տեղեկություններ են հավաքում սմարթֆոների տերերի տեղաշարժի վերաբերյալ, որպեսզի դուրս գան օգտվողների տեղայնացումը որոշելու վրա հիմնված ծառայությունների շուկա: Ներկայումս այդ շուկայի ծավալը 2,9 մ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 518 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Ապր. 24 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 8 9 10 11 12 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100