Չորեքշաբթի, 2024 Ապր. 24, 18:11
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ
iCON Communications-ն առաջարկում է արագ, հուսալի և մատչելի ինտերնետ ինչպես անհատներին, այնպես էլ իրավաբանական անձանց: Հիմա դուք արդեն կարող եք շրջել ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գլոբալ ցանցում` մեր ցանցի ապահով, արագ և հեշտ միացվող սարքի օգնությամբ:

iCON GO` կրկնագի արագություն` միևնույն գնով:

iCON-ը ուրախությամբ առաջարկում է նոր սակագնային փաթեթ է նոր սակագնային փաթեթներ 12 ամսվա կանխավճարային պայմանագրով, որոնք ձեզ թույլ կտան զգալիորեն խնայել ձեր միջոցները: Միացեք iCON-ի աշխարհին և նույն օրվանից սկսած օգտվեք անսահմանափակ ինտերնետից ընդամենը մեր ամենացածր ամսական սակագնով: Առանց որևէ անակնկալների ամսվա վերջին, ինչպես միշտ միայն ֆիքսված ամսավճար անսահմանափակ տրաֆիկի օգտագործման համար: Ոչ մի ակտիվացման վճար, ոչ մի երաշխիքային գումար և ոչ էլ շփոթեցնող սակագնային փաթեթներ:

Սակագնային փաթեթ Ամսավճար (ներառյան ԱԱՀ)
iCON GO turbo (1.5մբ/վ) 20 000 դրամ
iCON GO optima (1մբ/վ) 15 000 դրամ
iCON GO media (512կբ/վ) 12 000 դրամ
iCON GO connect (256 ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 718 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հուլ. 25 | Մեկնաբանություն (0)

Այս տարվա երկրորդ եռամսյակում անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում գրանցվել է զգալի աճ: Gartner հետազոտական ընկերության տվյալների համաձայն, ապրիլ-հունիս ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է 82,867 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 20,7%-ով:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների իրացման ծավալներն աճել են 19,3%-ով: Վերլուծաբանների կանխատեսումներով` անհատական համակարգիչների վաճառքի ծավալների աճի երկնիշ ցուցանիշ կգրանցվի նաև երրորդ եռամյակում:
Ուսումնասիրությունների համաձայն` ապրիլ-մայիս ամիսներին վաճառքի ծավալների զգալի աճ ապահովել է անհատական համակարգիչներ արտադրությամբ առաջատար ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը: Հաշվետու ամիսներին ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 14,455 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,3%-ով: HP ընկերության մասնաբաժինը համակարգիչների համաշխարհային շո ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 619 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հուլ. 25 | Մեկնաբանություն (0)

Google-ը 100-200 մլն դոլարի ներդրումային պայմանագիր է ստորագրել խաղեր արտադրող Zynga ընկերության հետ: Վերջինս առավելապես հայտնի է Facebook սոցիալական կայքում մեծ տարածում ունեցող իր FarmVille, MafiaWars խաղերով: Ներդրումային պայմանագրի մասին պաշտոնական հայտարությամբ ընկերություններից և ոչ մեկը դեռևս չի ներկայացել, սակայն Techcrunch-ի բլոգում, որտեղ որպես տեղեկատվության աղբյուր նշվում են այս ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ, պարզաբանված են պայմանագրի հետ կապված որոշ մանրամասներ:

Այսպես, Google-ը և Zynga-ն ձեռք են բերել փոխադարձ պայմանավորվածություն, ըստ որի նախատեսվում է խաղային նոր ծառայությունների թողարկում: Այստեղ առաջանում է կարևոր մի հարց` ի՞նչ է իրենից ներկայացնելու Google Games-ը: Դժվար թե Google-ը հետաքրքրված լինի միայն խաղերով: Հավանական է, որ ընկերությունը մտադիր է խաղային ծառայություններ թողարկել Android-ի և Google TV-ի համար: Սա առավել տրամաբանական տարբերակ է: Սակայն iOS-ում Farville խաղի ներկայացման համար Apple-ից չպահանջվեց ներդրումներ կատարել Zynga ընկերությո ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 688 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հուլ. 25 | Մեկնաբանություն (0)

Одноклассники սոցիալական կայքի անընդմեջ տարածմանը զուգընթաց և առավել արագ տեմպերով աճում են կայքի եկամուտները: 2009 ֆինանսական տարում Одноклассники կայքն ապահովել է եկամուտների զգալի աճ: Այսպես, հաշվետու տարում կայքի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9,4 անգամ և կազմել 366,4 մլն ռուբլի: Հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 2,4 անգամ` կազմելով 1,54 մլրդ ռուբլի:

ԱՊՀ տարածքում, այդ թվում և Հայաստանում, լայն տարածում գտած և մեծ պահանջարկ վայելով այս սոցիալական կայքին հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես արդյունավետ գովազդային քաղաքականության և գովազդի վաճառքի ծավալների աճի շնորհիվ: Սոցիալական կայքը գովազդի տրամադրման ոլորտում անցում է կատարել փաթեթային վաճառքին սխեմային և իր գովազդատուներին առաջարկում է առավել նախընտրելի պայմաններ: 2010 թվականի միայն ապրիլ ամսվա ընթացքում Одноклассники-ում գովազդի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 2,4 անգամ:

Նշենք, որ Одноклассники սոցիալական կայքը եկամուտների անընդմեջ աճ է ապահովում վերջին ավելի ք ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 708 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հուլ. 25 | Մեկնաբանություն (0)

Անկախ այն պարզ հանգամանքից, թէ մեզնից յուրաքանչյուրը սիրում, ատում կամ ուղղակի անտարբեր է Facebook սոցիալական կայքի նկատմամբ, այնունամենայնիվ, դժվար է հանդիպել մեր շրջապատում որևէ մեկի, ով երբևէ չի լսել այս կայքի մասին: Շատերն այսօր չեն պատկերացնում շփումն իրենց ընկերների հետ առանց Facebook-ի, իսկ ոմանք էլ, համարելով սոցիալական կայքերը ժամանակի կորուստ, գերադասում են չմիանալ Facebook-ցիներին: Այնուամենայնիվ, անկախ մեր որոշման արդյունքից` այսօր Facebook-ը նշում է իր 500 միլիոներորդ օգտագործողի մուտքը: Անգամ այս փաստն արդեն բավարար է, որպեսզի Facebook-ի նկատմամբ մեզնից յուրաքանչյուրի «զգացմունքներից» անկախ` տեղյակ լինենք այս կայքի մասին մի քանի հետաքրքիր փաստերի:

Եվ այսպես, հետաքրքիր փաստեր Facebook-ի մասին.

1. Facebook-ի նախնական տարբերակի առաջին էջում ներկայացված է եղել Ալ Պաչինոյի դեմքը, որը հատուկ կայքի համար գծագրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի համակուրսեցին: Հատկանշական է, որ երկար ժամանակ անհայտ է եղել որպես facebook-յան մարդ հայտնի այս խաղարկային կերպարի պատմութ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 764 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հուլ. 25 | Մեկնաբանություն (0)

Հնդկաստանում ստեղծվել է աշխարհի ամենաէժան նոութբուքը: Վերջինիս գինը կազմում է ընդամենը 35 դոլար: Բայց սա դեռ բոլորը չէ: Նոութբուքի ստեղծողները խոստանում են, որ իրենց նոութբուքը կարող է էժանանալ ևս 10 դոլարով: Ինչպես նշել են աշխարհի ամենաէժան նոթբուքի ստեղծողները` այս համակարգիչը նախ և առաջ նախատեսվել է ուսանողների համար, քանի որ ոչ բոլոր ուսանողներն ունեն հնարավորություն գնել իրենց այդքան անհրաժեշտ, բայց միևնույն ժամանակ թանկարժեք նոութբուք: Ներկայումս ամենաէժան նոութբուքի ստեղծողները բանակցություններ են վարում համակարգիչ արտադրող խոշորագույն ընկերությունների հետ` այս համակարգիչների մասսայական արտադրության կազմակերպման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, հնդկական արտադրության այս նոր համակարգիչները, չնայած իրենց ցածր գնին, ունեն սովորական նոութբուքին հատուկ բոլոր այն ֆունկցիաները, որոնք առավել շատ են օգտագործվում և ուսանողների շրջանում ունեն համեմատաբար մեծ պահանջարկ` թե՛ ուսման, թե՛ հանգստի ժամանակ: Այն հիմնաված է Linux օպերացիոն համակարգի վրա, ունի վեբ-բրաուզեր, PDF reader, media play ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 686 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հուլ. 25 | Մեկնաբանություն (0)

Հուլիսի 14-ին Համաշխարհային բանկի գրասենյակում տեղի է ունեցել  «Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Համաշխարհային բանկի Ծրագրի ղեկավար Խուան Նավաս-Սաբատիերը:

Ըստ վերոհիշյալ ծրագրի` ենթադրվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում կստեղծվի գերաարագ ինտերնետի հասանելիության 6 կետ և Հայաստանի բնակիչներին հասանելի կլինի 100 մբիթ/վրկ արագության գերարագ կապ:

էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` ծրագրի կիրականացվի 3-5 տարվա ընթացքում, իսկ բյուջեն կկազմի 24 մլն դրամ:

«Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագիրը քննարկվում է առաջին անգամ, սակայն քննարկումը հետագայում կունենա շարունակական բնույթ:

Գերմանական DETECON ընկերության անցկացրած հետազոտությունների համաձայն` այս նախագիծը  կհետաքրքրի մասնավոր ներդրողներին, քանի որ այն շահութաբեր կլինի:

Ամրացրած: Նկար 1
Դինել են: 690 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Հուլ. 19 | Մեկնաբանություն (0)

Այսօր Orange-ը ներկայացրել է ամառային նոր առաջակներ «լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո: «Այսուհետ Orange-ի գերարագ ինտերնետի բաժանորդներն ամեն ամիս կստանան ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց», -տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Ըստ տեղեկատվության, գերարագ ինտերնետի փաթեթների ծավալն աճել է 30-ից 180%-ով, ինչը նշանակում է, որ օրինակ Ինտերնետ Հիմա 9000 դրամ սակագնային պլանի բաժանորդները նախկին 3ԳԲ-ի փոխարեն կստանան արդեն 4ԳԲ, իսկ Ֆլայբոքս 16000 սակագնային պլանի բաժանորդները` 14ԳԲ նախկին 5ԳԲ-ի փոխարեն: Ավելին, գերարագ ինտերնետի փաթեթները սպառելուց հետո Orange-ի բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից արդեն նախկինից երկու անգամ ավելի մեծ` 256Կբ/վրկ ստանդարտ արագությամբ:

Orange-ը հատուկ առաջարկ ունի նաև ինտերնետի առջև անքուն ամառային գիշերներ անցկացնողների համար: Ամառային արձակուրդների ընթացքում` մինչև օգոստոսի 31-ը, Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները գիշերային ժամերին` 02.00-ից մինչ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 688 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Հուլ. 01 | Մեկնաբանություն (1)

Azdagir.am կայքէջը ադրբեջանական հակերների հարձակմանն է ենթարկվել: Այս պահին կայքում Ադրբեջանի դրոշն է, Բաքվում 1990-ին հունվարի 20-ի դեպքերի մասին ինչ-որ տեղեկատվություն  ու նկարներ:



Աղբյուր` Panorama.am
Դինել են: 769 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Հուլ. 01 | Մեկնաբանություն (0)

Ինտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝ Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն և հակառակը։

Ամրացրած: Նկար 1
Դինել են: 840 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Մայ. 17 | Մեկնաբանություն (1)

« 1 2 ... 33 34 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100