15:36
ОбновитьСмайлыУправление мини-чатом
Ֆորում
Շաբաթ, 2016 Դեկ. 03, 15:36
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Նոր գրառումներ · Կանոնադրություն · Որոնում ]
Թեման դիտում են: Հյուր
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորումի մոդերատորը: Admin 
Ֆորում » Վեբ/ինտերնետ » Համակարգչային ցանցեր » Համակարգչային ցանցերի աշխատանքը (Համակարգչային ցանցերի աշխատանքը)
Համակարգչային ցանցերի աշխատանքը
AdminԱմսաթիվը: Կիրակի, 2010 Հուլ. 04, 21:02 | Գրառում# 1
Գեներալ-իսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 398

Պարգևատրում: 19
Վարկանիշը: 1359
Կարգավիճակ:
Ի՞նչ է իրենցից ներկայացնում համակարգչային ցանցը: Ի՞նչ է գլոբալ համակարգչային ցանցը: Ի՞նչպես են համակարգիչները իրար միջև ինֆորմացիա փոխանակում և այլ հարցերին կփորձեմ պատասխանել պարզ, ու ոչ մասնագետներին հասկանալի լեզվով:

Առաջին համակարգչային ցանցը, ինչքան էլ զարմանալի լինի, ստեղծվել է ռազմական նպատկներով: Նպատակն էր ստեղծել կապի այնպիսի տեսակ, որը կաշխատի նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում: Պատմական փաստերին շատ չանրադառնալով ասեմ, որ երկրաչափական պրոգրեսիայով զարգանալով, այն տարածվեց աշխարհով մեկ, դառնալով այսօրվա ինտերնետը:

Համակարգչային ցանցերի հիմնական նպատակն է 2 և ավելի համակարգիչների միջև ապահովել ինֆորմացիայի փոխանակություն: Դուք կարող եք ուրիշ համակարգչի մեջ գտնվող ինֆորմացիան տիրապետել: Նայել, փոփոխել, ավելացնել կամ ջնջել: Դա թույլ է տալիս տիրապետել ահավոր մեծ քանակի օգտագար և ոչ այնքան օգտակար ինֆորմացիայի:

Բայց ինչպե՞ս են համակարգիչները իրար "ճանաչում" և "գտնում":

Հասանք մեր սիրած բառին, որ ամեն օր լսում ենք:
IP կամ ավելի ճիշտ TCP/IP
IP -ն դա համակարգչի էլեկտրոնային հասցեն է: Եթե մի համակարգիչ "ուզում է" կապնվել մյուսի հետ, նախ նա պետք է իմանա նրա IP-ն: Ինչպե՞ս կբացատրեմ հաջորդիվ, հիմա ավելի ընդհանուր բացատրություն.
IP -ն տեսականօրեն կարելի է պատկերացնել այսպես.
Պատկերացրեք մի սենյակում 1000 -ից ավել մարդիկ, որոնցից ոչ ոք նույն անունը չունի: Երբ խոսում է նրանցից մեկը, սկզբում նշում է իր անունը, հետո հասցեատիրոջ անունը:
Ասենք այսպես Պետրոցից Պողոսին տուր ինձ քո սև մատիտը:
Հարց է առաջանում, իսկ բոլորը չե՞ն լսում որ Պետրոսը Պողոսից մատիտ ուզեց:
Լսում են, բայց շատ կուլտուրական են, ու երբ Պողոսին են դիմում, ապա պետք է պատասխանի միայն Պողոսը, իսկ մնացածը պարզապես անտեսում են:
Պողոսը լսելով որ դիմում են իրեն ու դիմողը հայտնել է իր անունը, վերցնում է սև մատիը և ասում՝ Վերցրու քո սև մատիտը Պետրոս: Ու էլի քանի որ համակարգիչները կուլտուրական են Պետրոսը ասում է: Ստացա մատիտը շնորհակալություն Պողոս:
Հիմա փոխարինում ենք Պետրոս ու Պողոս բառերը IP հասցեներով, մարդկանց՝ համակարգիչներով իսկ սև մատիտը՝ ինֆորմացիայի մի կտորով, որին անվանում են փաթեթ:
Ստացանք այսպիսի մի վիճակ:
192.168.10.2(Պետրոսից) -ից 192.168.10.1(Պողոսին) -ին տուր ինձ Պամելա Անդերսոնի նկարը(սև մատիտը): 192.168.10.1 -ից 192.168.10.2 -ն վերցրու նկարից 32 բայթ ու հաստատի, որ այն ստացել ես, և ես կուղարկեմ մնացածը, կտոր առ կտոր: 192.168.10.2(Պերտոսից) -ից 192.168.10.1(Պողոսին) -ին ստացա առաջին կտորը(շնորհակալություն) տուր հաջորդը:

Այպսիով պարզ է դառնում, որ Պամելա Անդերսոնի նկարը ոչ թե միանգամից, այլ կտոր կտոր է փոխանցվում, ու ամեն կտորից հետո ուղարկողը ստանում է հաստատում ACK համակարգչային տերմինալոգիայով:
Յուրաքանչյուր կտորի մեջ պետք է նշված լինի ստացողի IP հասցեն, ուղարկողի IP հասցեն, ստուգողական թիվ, որը հաշվվում է ինֆորմացիայի կտորի հիման վրա և որը վերջնական տարբերակով նորից է հաշվվում ստացողի կողմից և հաստատվում է ինֆորմացիայի անվնաս տեղ հասնելու փաստը: Ինֆորմացիան Վնասվելու դեպքում տվյալ վնաված կտորը ստացողը պահանջում է կրկնել:
Դուք տեսած կլինեք, որ բրաուզերում նկարները բացվում են կտոր-կտոր(օր. մտել եք օդնոկլասսնիկի, ցանկանում եք նայել ինչ որ մի գեղեցկուհու նկար, սեղմում եք նկարի վրա որ այն մեծ երեվա ու նկարը արտապատկերվում է կտոր առ կտոր, սովորաբար վերևից ներքև): Դա հենց վերը նկարագրածի արդյունք է:
Արդեն իմացանք, որ IP հասցեները համակարգիչներին ունիկալ "անուներ" տալու համար են: Իսկ քանի՞ հատ են նրանք:
2-ի 32 աստիճան հատ: Այսինքն 4294967296 հատ: Ու այստեղից հարց է առաջանում: Բայց աշխարհում դրանից շատ համակարգիչներ և սարքեր կան, որոնք IP -ի պահանջ ունեն:
Այո կան, և խելոք մարդիկ ժամանակին մտածել են դրա մասին:
Բանը նրանում է որ որոշ IP -ներ պահեստավորված են լոկալ, տեղական ցանցերի համար, իսկ մնացածը՝ ինտերնետի:
Լոկալ ցանցերի համար պահեստավորվածներից օգտագործվում են 192.168.x.x և 10.x.x.x տիպի IP -ները: Եթե ձեր IP-ն նշված տեսքի է, ապա այն այսպես կոչված "կեղծ" է:
Կեղծ IP-ները ինտերնետ դուրս գալու հնարավորություն չունեն:
Իսկ ինչպե՞ս են նրանք ինտերնետից ինֆորմացիա ստանում: Նրանց դիմակավորում է ինտերնետ ծառայություններ տրամդրող ընկերության համակարգչներից մեկը և ուղարկում ինտերնետ իր անունից:
Այսինքն բոլոր կեղծ IP -ները ինտերնետում երևում են մեկ իրական IP -ի անունից:
Դիմակավորումը կատարվում է հետևյալ կերպ: 192.168.10.1 -ից 77.25.566.22 -ին հաղորդագրության մեջ դիմակավորող համակարգիչը փոխում է 192.168.10.1 -ից տողը և տեղադրում իր սեփական IP հասցեն, որը իրական է և ինտերնետ դուրս գալու իրավունք ունի: Բայց հիշում է թե ում հաղորդագրությունն է փոխել: 77.25.566.22 -ը ստանում է հաղորդագրությունը, տալիս է դիմակավորող համակարգչին, իսկ նա ՝ հասցեատիրոջը: Այդ պրոցեսը կոչվում է NAT:

Հիմա որոշ կարդացողների մոտ սենց հարց առաջավաց: Ին՞չ IP ինչ Պողոս այ մարդ: Ես բացում եմ բրաուզերս, գրում եմ www.yahoo.com ու բացվում ա:

Չեմ վիճում, բայց փորձեք ձեր համակարգչի կարգավորման վահանակից հանեք DNS սերվերնեը ու նորից փորձեք բացել www.yahoo.com Հավատացնում եմ, ոչինչ չի ստացվի:

Ինչ է իրենից ներկայացնում DNS -ը, որ առանց իրա ոչ մի սայթ չի կարելի այցելել:
Քանի որ շատ դժվար է պատկերացնել շիկահեր , երկար ոտքերով աղջկա, որը բրաուզերում հավաքում է ոչ թե yahoo.com , այլ 206.190.60.37, խելոք մարդիկ որոշեցին ինչ որ բան մտածել, որ մարդկային լեզվով հասկանալի տեքստը վերածվի համակարգչին հասանալի IP հասցեի:
Այո, հենց դա էլ DNS սերվերների աշխատանքի իմաստն է:
Երբ շիկահեր և ոչ շիկահեր մեկը բրաուզերում հավաքում է ինչ որ հասցե, նախ այդ հասցեն ուղարկվում է DNS սերվերին, որի մոտ կա ցուցակ, թե որ հասցեն, որ IP -ին է համապատասխանում: Մարդկային լեզվով գրված yahoo.com -ը կոչվում է Domain Name, Դոմեյնային անվանում: Եթե DNS սերվերը չունի տվյալ դոմեյն անունի IP -ն, ապա այն փոխանցում է մեկ ուրիշ, ավելի վերին մակարդակում գտնվող սերվերի, որը կպատասխանի, կամ կփոխանցի հաջորդին: Պատասխան չգտնվելու դեպքում մենք բրաուզերում տեսնում ենք սխալի մասին հաղորդագրություն:

Ուրեմն մի քիչ եթե վիճակը բարդացնենք, ինֆորմացիայի փոխանակումը իրականացվում է 7 մակարդականոց մոդելով: Ավելի ճիշտ OSI մոդելով:
Գաղափարը հետևալն է:
Ամեն մակարդակում ինֆորմացիան փոխանակվում է համապատասխան մակարդակին, բայց ֆիզիկապես այն իջնում է բոլոր մակարդակներով և վերև է բարձրանում ստացողի մոտ:
Ավելի պարզ: OSI մոդելը ենթադրում է որ ցանկացած ինֆորմացիա փոխանակելու համար, այն պետք է 7 մակարդակ մշակում անցնի և հասնի հասցեատիրոջը, որը կբարձրացնի այն 7 մակարդակ ու կբերի վերջնական տեսքի:

Ֆիզիկապես դա կարելի է պատկերացնել այսպես: Դու ուղարկում ես նամակ ինձ: Քո նպատակն է ինձ բառ ուղարկել, հասարակ բառ՝ «Ողջույն»:
Բայց մինչև այդ դու պետք է բառը գրես թղթի վրա: Հաշվի դա որպես 7-րդ մակարդակ: Ես պետք է կարդամ թղթից: Այսինքն մենք շփվում ենք 7-րդ մակարդակում:
Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չի կատարվում: Նամակը պետք է հասնի ինձ:
Դրա համար դու նամակը նախ ծալում ես (6-րդ մակարդակ) և տեղավորում ծրարում (5 -րդ մակարդակ): Վրան գրում ես հացե (4-րդ մակարդակ), գցում ես փոստարկղը(3-րդ մակարդակ), նամակը փոստատարը տանում է փստ(2-րդ մակարդակ), և վերջապես նամակը հասնում է իմ փստարկղ(1-ին մակարդակ):
Որպեսզի ես կարդամ նամակը պետք է ես այն հանեմ փստարկղից, բացեմ ծրարը, բացեմ նամակը և կարդամ:

Բերած օրինակը մի քիչ շեղված է կոնկրետ ցացնային արձանագրությունների աշխատանքի սկզբունքներից, բայց մոդելը նույնն է:

Հիմա ցանցում ցանկացած ինֆորմացիա, ասենք ICQ -ով ուղարկված Ա տառը որպեսզի հասնի քո հետ չաթ անողին, նախ պետք է ներկայացվի որպես տվյալների փաթեթ, հետո պետք է հաստատվի սենանս հասցեատիրոջ հետ, հետո պետք է գրվի մինչև հասցեատերը եղած ճանապարհը, հետո նրա հասցեն և ուղարկողի հետադարձ հասցեն, հետո անմիջապես հաջորդ հոստի հասցեն(որը կոչվում է ֆիզիկական հասցե, MAC address), հետո նոր լարի միջով 0-1 ուղարկվի:
Ինֆորմացիայի համար: OSI մոդելը ունի 7 մակարդակ: Ես գրում եմ TCP/IP արձանագրությունների ստեկերի իրականացումը ամեն մակարդակում և մակարդակները:
7. Ծրագրային - ցանկացած ծրագիր, աշխատող պրոտակոլներն են HTTP, POP3, SMTP, FTP
6. Ներկայացման - այստեղ կատարվում է կոդավորում և տվյալների ներկայացում
5. Սեանսային - կապի հաստատում, կամ առանց կապի հաստատումով տվյալների ուղարկում
4. Տրանսպորտային TCP/UDP, տվյալների բլոկներ
3. Ցանցային - IP փաթեթեներ
2. Կանալային - MAC , LCC կադրեր
1. ֆիզիկական - բիթեր

Բերածս մոդելից պարզ է դառնում, որ ցանկացած ինֆորմացիայի փոխանակում տեղի է ունենում լարերի, կամ ֆիզիկական այլ միջավայրի միջով, բայց ամեն մակարդակ իր տվյալներն է տեղադրում ինֆորմացիոն բլոկի մեջ, որպեսզի հետո վերականգնելուց 0-1 երի հաջորդականության մեջ տարբերեն շանը տիրոջից:

MAC հասցեավորումը կատարվում է 2-րդ մակարդակում: Այն փաստացի սարքավորման ֆիզիկական հասցեն է: Դրանով որոշվում է թե կոնկրետ որ ֆիզիկական սարքավորմանն է հասցեավորված ինֆորմացիան: Ամեն ցանցային սարքավորում արտադրման պահին ստանում է իր ունիկալ, չկրկվող MAC հասցեն:

Օրինակ բերեմ MAC մակարդակով ինչպես է "շփումն" իրականանում:
Պատկերացրեք մի ցանց, որտեղ կան 4 համակարգիչ: 1 համակարգիչը ուզում է կապնվել 3-ի հետ: Որպեսզի կապը հաստատվի, նախ 1-ին պետք է իմանալ 3-ի IP հասցեն: Առաջին գրառման մեջ նշել եմ, թե դա ոնց է կատարվում: Հիմա հաջորդ մակարդակում պետք է իմանալ 3-ի MAC հասցեն: Հո առանց ֆիզիկական հասցեատիրոջ ինֆորմացիա չե՞նք ուղարկելու: Դրա համար 1-ը ուղարկում է համընդհանուր Broadcast հարցում FF:FF:FF:FF:FF:FF հասցեին: Իսկ ու՞մ հասցեն է դա: Ոչ ոքի, պարզապես այդ հասցեով ուղարկված ցանկացած ինֆորմացի լսում են բոլոր սարքավորումները ու պատասխանում: Դա մարդկային «բոլորին բոլորին» արտահայտությունն է:
Տվյալ հարցման մեջ մի հարց է պարուկանվում «ում IP հասցեն է սա»: Տերը պատասխանում է հատուկ ծառայողական ֆրեյմով, որտեղ նշված է իրա MAC հասցեն: Վերջ: 1 համակարգիչը իմացավ 3-ի MAC հասցեն և կաևող է ինֆորմացիան տալ նրան: Ու որպեսզի նորից Broadcast հարցում չանի, նա իր հիշողության մեջ պահում է տվյալ MAC հասցեն, հաջորդ օգտագործման համար: Պահում է ARP քեշ կոչված բլոկում:
Քո համակարչի ARP քեշը կարող ես նայել arp -a հրամանով, այն գրելով հրամանային կոնսոլում cmd:

Ընդհանուր ասած MAC հասցեն դա OSI մոդելի 2-րդ մակարդակի հասցե է, կամ նույն ինքը ապարատային հասցեն: Այն օգտագործվում է երկրորդ մակարդակում ինֆորմացիա փոխանակելու համար:


 
Ֆորում » Վեբ/ինտերնետ » Համակարգչային ցանցեր » Համակարգչային ցանցերի աշխատանքը (Համակարգչային ցանցերի աշխատանքը)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:
Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

Rambler's Top100