14:14
ОбновитьСмайлыУправление мини-чатом
Ֆորում
Երեքշաբթի, 2016 Դեկ. 06, 14:14
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Նոր գրառումներ · Կանոնադրություն · Որոնում ]
Թեման դիտում են: Հյուր
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորումի մոդերատորը: Admin 
Ֆորում » Համակարգչային » Համակարգիչներ » Համակարգչային բառարան (Համակարգչային բառարան)
Համակարգչային բառարան
AdminԱմսաթիվը: Ուրբաթ, 2010 Հուլ. 02, 11:40 | Գրառում# 1
Գեներալ-իսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 398

Պարգևատրում: 19
Վարկանիշը: 1359
Կարգավիճակ:
AGP 8x (Accelerated Graphics Port) Վիդեոքարտերի սլոտ-ի երկրորդ սերունդը: Մայր պլատայի և վիդեոքարտի մեջ ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է AGPx1 ստանդարտի հետ համեմատած 8 անգամ արագ՝ 2128Mb վայրկյանում: Արտադրությունից դուրս է գալիս: Ժամանակակից մայր պլատաները զինվում են PCI-Express x 16 սլոտով:


CD-Rom (Compact Disk - Read Only Memory) Այս տիպի սարքերը կարող են կարդալ CD, CD-R, CD-RW ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...)։ Այսօր տիպական արագություններն են x48-x52:


CD-RW (CD - wRite/reWrite) Այս տիպի սարքերը կարող են կարդալ և ձայնագրել, հատուկ ծրագրերի օգնությամբ (օրինակ "NERO"), CD-R, CD-RW ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...): Այսօր տիպական արագություններն են` CD կարդալու (Read) - x52, ձայնագրելու (Write) - х48, վերաձայնագրելու (ReWrite) - х24:


DDR (Double Data Rate) Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չորրորդ սերնդի չիփեր: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններն են՝ 133, 266, 333, 400 MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC-1600, PC-2100, PC-2700, PC-3200: Արտադրվում են նաև թանկարժեք, հատուկ արագացված օրինակներ՝ մինչև նույնիսկ 1200 Mhz: Օգտագործվում են նախորդ սերնդի պրոցեսորների հետ (Intel Pentium 4/Celeron, AMD Athlon64/Sempron)։ Ներկա պահին արտադրվում է փոքրաքանակ պարտիաներով:


DDR 2 Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի ժամանակակից տարբերակ: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններն են՝ 533MHz, 667MHz, 800MHz, 1066MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC2-4200, PC2-5300, PC2-6400 և PC2-8500: Ինչպես և DDR, DDR2-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված տարբերակով՝ մինչև 1200Mhz։ Կա նոր չիփ 1000MHz արագությամբ (PC2-8000), որը ներկայացվում է որպես հատուկ խաղային համակարգերի համար ստեղծված:


DDR 3 Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի առավել ժամանակակից տարբերակ: Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 1066MHz, 1333MHz, 1600MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC3-8400, PC3-10666, PC3-12800: Ինչպես և DDR2, DDR3-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված տարբերակով՝ 1800MHz և 2000 Mhz (PC3-14400, PC3-16000)։


DDR 4 Կամ GDDR4 (Game): Վիդեոքարտերի համար արտադրվող ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի նորագույն սերունդը: Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 1500MHz-ից բարձր: Գոյություն ունեն նաև գերարագ` 3200 Mhz-անոց GDDR4-ներ:


DDR 5 Կամ GDDR5 (Game): Վիդեոքարտերի համար արտադրվող ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի նորագույն սերունդը: Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 3600MHz(4*900MHz) և ավել: GDD5 ինտերֆեյսը թույլ է տալիս ստանալ մինչև 512bit վիդեո փոխանակման շինայի արագագործություն:


Dual layer DVD-RW Dual layer գրող DVD RW (Digital Versatile/Video Disk - Re Writable) - ները կարող են գրել DVD դիսկերը երկու շերտով: Կարող են գրել մինչև 8 Gb տարողությամբ DVD դիսկեր:


DVD-RAM RAM ֆորմատի DVD դիսկերը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների թույլ են տալիս կատարել ձայնագրություն անմիջապես օպերացիոն համակարգից, copy - paste եղանակով, առանց հատուկ ծրագրերի օգտագործման (օրինակ "NERO"):


DVD-Rom (Digital Versatile/Video Disk - Read Only Memmory) Այս տիպի սարքերը կարող են կարդալ CD ստանդարտի դիսկեր (CD, CD-R, CD-RW) (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...) և DVD ստանդարտի դիսկեր (DVD, DVD-R, DVD+R, DVD-RW, DVD+RW): Նախորդ սերնդի սարքերը կարող են կարդալ միայն DVD, DVD-R, DVD+R, կամ նույնիսկ միայն DVD տիպի դիսկեր։


FDD (Floppy Disk Drive) Այս տիպի սարքերը կարող են կարդալ և գրել floppy դիսկերը: Այս տեխնոլոգիան հնացած է և ոչ էֆֆեկտիվ (դանդաղ, փոքրածավալ, անկայուն): Flash տեխնոլոգիայի զարգացման հետ Floppy-ն կորցնում է իր իմաստը:


Flash Card Flash տեխնոլոգիան թույլ ե տալիս ունենալ էժան, արագագործ և մեծ ծավալի (նախատեսվում է մինչև նույնիսկ Tb) հիշողության քարտեր, տարբեր նշանակության՝ տեղափոխման քարտ (Flash Card), պորտատիվ վինչեստոր, չիփ փոքր համակարգիչների- CPC (Compact Personal Computers), հեռախոսների, ֆոտո-վիդեո տեխնիկայի և այլ սարքերի. MP3, MP4 նվագարկիչների և այլ:


GDDR Կամ Game DDR: Արտադրվում է հատուկ վիդեոքարտերի համար: Ինչպես սովորական հիշողության չիփերը դասակարգվում է GDDR2, GDDR3, GDDR4: Կան տվյալներ գոյություն ունեցող GDDR5 մասին:


HDD (Hard Disk Drive) Համակարգի հիմնական հիշողությունն է, որտեղ պահվում է համակարգչի ամբողջ ինֆորմացիան (ծրագրերը, փաստաթղթերը, ֆիլմերը և այլն)։ Օգտագործվում են հիմնականում IDE (ներկայումս կոչվում են նաև PATA) և SATA (կամ հաջորդ սերնդի SATA2) տիպի սարքեր։ Նախագխվում է նաև SATA3 ստանդարտը: SATA/SATA2-ը նոր ստանդարտն է, որն IDE նկատմամբ ավելի արագ է (IDE արագությունն է 133Mb/s, SATA-ինը 150Mb/s, SATA II-ինը 300Mb/s) և տրամադրում է նոր հնարավորություններ։ IDE-ն ներկայումս դուրս է գալիս արտադրությունից:


HDMI HDMI (High Definition Media Interface) տեխնոլոգիան թույլ ե տալիս տեղափոխել մեկ լարով միաժամանակ աուդիո և վիդեո, ունենալով բարձրագույն ժամանակակից որակ: Մասնավորապես կարելի է ստանալ մինչև 1920:1080 dpi վիդեո թույլատվության պատկեր:


Intel Celeron Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների թույլ տարբերակն է: Արտադրվել են 266 Mhz-ից մինչև 2800 Mhz հաճախություններով, տարբեր socket–ների համար (socket478, FC-PGA2, PPGA, …), տարբեր տեխ. պրոցեսներով (250nm – 130nm), շինայի արագությունները (bus speed) 66-400 Mhz.: Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորներն են՝ socket 478 - Intel Celeron 2,8 Ghz (400Mhz (bus), 128 Kb Cache), socket LGA775 - Celeron D365 3.6 Ghz (533Mhz (bus), 256Kb Cache) : Ունեն ցածր արտադրողականություն: Արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին և 2007 թ. նոյեմբերին համապատասխանաբար:


Intel Celeron D Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների չորրորդ սերնդի թույլ տարբերակն է: Ունեն 775 հենք: Արտադրողականությունը գերազնցում է Celeron բռենդի մնացած բոլոր պրոցեսսորներին: Արտադրվել են 2,13 Ghz-ից մինչև 3.6 Ghz հաճախություններով, սկզբից socket 478-ի, հետո socket LGA775-ի համար, 90nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունը (bus speed) 533 Mhz.: Նշման թվերը՝ 310-ից 365։ Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն է Intel Celeron D 365, 3,6 Ghz, 533Mhz (bus), 512 Kb Cache, socket LGA775: Արտադրությունից դուրս են եկել:
Ներկայումս արտադրվում է նոր Celeron D պրոցեսոր Intel Core2Duo 65nm տեխնոլոգիայի հիման վրա, որոնք մրցում են իրենց արտադրողականությամբ նույնիսկ Pentium 4 սերնդի հետ: Նշվում են որպես Celeron 420, 430, 440 - 2.0GHz (800MHz (bus) 512Kb, socket LGA775): 2008թ. փետրվարի 23-ից արտադրվում է նաև երկբջիջ Celeron (Dual Core) E1200, E1300, E1400 - 2.0GHz (800MHz (bus) 2*256Kb, socket LGA775) մոդելները, որոնք ըստ տեստերի շատ քիչ են զիչում Intel Dual Core սերիայի պրոցեսորներին, զգալի գերազանցելով P4 պրոցեսորներին:


Intel Pentium 4 Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների չորրորդ սերունդը: Ունի տարբեր ենթասերունդներ: Արտադրվել են 1,3 Ghz-ից մինչև 3,8 Ghz հաճախություններով, LGA775, socket478 և socket423 socket–ների համար, տարբեր տեխ. պրոցեսներով (180nm – 90nm), շինայի արագությունները (bus speed) 400/533/800 Mhz.: Նշման թվերը՝ 505-ից 672։ Այս պրոցեսորները արտադրվել են 32 բիթային տարբերակով (վերջինները՝ 64bit)։ Ամենաարագագործ պրոցեսորներից մեկն է Intel Pentium 4 670 3,8 Ghz, 800Mhz (bus), 2 Mb Cache, socket LGA775: Ներկա պահին արտադրությունից դուրս է հանվել ցածր արտադողականության պատճառով:
Արտադրվել են P4 պրոցեսորները երեք սերնդով՝
ա. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Northwood սերիայի պրոցեսորները ունեն 478 ոտք: Հիմնական պարամետրերն են՝ 333MHz-ից 533MHz շինայի արագության, 512Kb L2 քեշ, 32 բիտ): Արտադրությունից դուրս են մղվել 2003 թվականին:
բ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Prescott սերիայի պրոցեսորները ունեն 478 և LGA 775 ոտք: Հիմնական պարամետրերն են՝ 533MHz-ից 800MHz շինայի արագություն, 1024-2048Kb L2 քեշ, 32-64 բիտ, տեխ. պրոցեսը (90nm): 478 socket-ը արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին: Որոշ դեպքերում LGA 775s պրոցեսորները անվանվում են Pentium 5, չնայած, օֆիցիալ P5 պրոցեսոր չի արտադրվել:
գ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Pentium D (Dual Core) պրոցեսորները երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվել են 2,66 Ghz-ից մինչև 3,6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 90nm և 65nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 533/800 Mhz.: Նշման թվերը՝ 805-ից 960։ Այս պրոցեսորները 32 և 64 -բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն ն է Intel Pentium D 960 3,6 Ghz, 800Mhz (bus), 4 (2x2) Mb Cache, socket LGA775:


Intel Dual Core Intel կորպորացիայի կողմից Centrino տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ: Երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվում են 1,6 Ghz-ից մինչև 2.6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 800 Mhz.: Նշման թվերը՝ Е2140-ից Е2220։ Այս պրոցեսորները 64-բիթային են։ L2 քեշը ընդամենը 1MB է (2*512Kb), բայց L1 քեշը մեծ է՝ 128Kb (2*64Kb): Չնայած ցածր արագությունների տեստերի ժամանակ ցույց են տալիս բավականին բարձր արդյունավետություն:


Intel Core 2 Duo Intel կորպորացիայի կողմից Centrino տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ: Երկբջիջ կամ քառաբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու կամ չորս պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվում են 1,8 Ghz-ից մինչև 3.3 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65 և 45 nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 800/1066/1333/1600 Mhz.: Նշման թվերը՝ Е4300-ից QX9770։ Այս պրոցեսորները 64-բիթային են։ Ներկա ժամանակ ամենաարագագործ պրոցեսորն ն է ըստ տեստերի Intel Core 2 Quad QX9770 3.2 Ghz, 1600Mhz (bus), 12 (4x2) Mb Cache, 45nm Yorkfield Quad Core Extreme CPU, socket LGA775:


PCI-Express (Peripheral Connect [Component] Interconnect - Express)Փոխարինում է նախորդ սերնդի PCI ինտերֆեյսը համակարգչում նոր սարքեր (պլատաներ) տեղադրելու համար։ Մայր պլատայի և սարքերի (պլատաների) մեջ ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է արագ, մինչև 16–գծանի PCI-Express շինայի միջոցով 250Mb վայրկյանում ամեն մի գծով, միաժամանակ երկու ուղղություններով: Ըստ գծերի քանակի տարբերում են PCIe x 1, PCIe x 2, PCIe x 4, PCIe x 8 և PCIe x 16։ Այսպիսով PCIe x 1-ի ինֆորմացիայի փոխանակման արագությունը 250Mb/s է ամեն ուղղությամբ, իսկ PCIe x 16-ինը ստացվում է 4Gb/s ամեն ուղղությամբ: PCIe x 16-ը ներկայումս օգտագործվում է հիմնականում վիդեոքարտերի տեղադրման համար, փոխարինելով AGPx8 նախորդ սլոտը։
Վերջերս արտադրության է դրվել PCI-E 2.0 տեխնոլոգիան, որը օգտագործելով նույն PCI-E սլոտը, կրկնակի գերազանցում է PCI-E ին, արագությունը հասցնելով մինչև 8GB/s (8 Գիգաբիտ վարկյանում)


RIMM Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության երրորդ սերնդի չիփեր: Այս ստանդարտը գործել է շատ կարճ ժամանակ: Արտադրությունից դուրս է եկած:


SD-Ram (Synchronous Dynamic Random Access Memory) Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության երկրորդ սերնդի չիփեր: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանցման մաքսիմալ արագությունը հասնում է 133 MHz: 2000 թվականից արտադրությունից դուրս է եկած:


Socket Պրոցեսորը (CPU) տեղադրելու տեղն է մայրպլատայի վրա: Տարբերվում է ոտքերի քանակով: Օրինակ, socket 478, socket 939, socket AM/AM2 և այլ: Պրոցեսորները համատեղելի են միայն նույնատիպ socket ունեցող մայրական պլատայի (motherboard) հետ։


 
Ֆորում » Համակարգչային » Համակարգիչներ » Համակարգչային բառարան (Համակարգչային բառարան)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:
Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

Rambler's Top100