12:15
ОбновитьСмайлыУправление мини-чатом
Ֆորում
Երեքշաբթի, 2016 Դեկ. 06, 12:15
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Նոր գրառումներ · Կանոնադրություն · Որոնում ]
Թեման դիտում են: Հյուր
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորումի մոդերատորը: Admin 
Ֆորում » Համակարգչային » Համակարգիչներ » Պրոցեսներ (Պրոցեսներ)
Պրոցեսներ
AdminԱմսաթիվը: Շաբաթ, 2010 Ապր. 24, 15:54 | Գրառում# 1
Գեներալ-իսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 398

Պարգևատրում: 19
Վարկանիշը: 1359
Կարգավիճակ:
Պրոցեսներ

taskman.exe

taskman.exe (Windows Task Manager) ծրագիրը նախատեսված է ապարատուրային մասերի աշխատանքի մոնիտորինգի համար:
Այն խորհուրդ չի տրվում ջնջել, քանի որ հանդիսանում է օպերացիոն համակարգի մի մասը:
Ֆայլը միշտ գտնվում է /system32/ թղթապանակի մեջ: Եթե այդպիսի անունով ֆայլ եք հանդիպում այլ տեղ, այն պետք է անմիջապես ջնջել:
W32/Forbot-T, WM97/Ortant-A, W32/Spybot-DS, Трояны Troj/Soromo-A, Troj/Autotroj-C և այլ վիրուսներ օգտագործում են այդ անունը:
----------------------------------------------------------------------------------------------------------------------
AcctMgr.exe (Norton™ Password Manager)

AcctMgr.exe (Norton™ Password Manager) կազմում է Norton systemworks-ի մի մաս և նախատեսված է ծածկագրերի մշակման և նրանց հետ գործողությունների համար:
Այն որևէ վտանգ չի ներկայացնում համակարգի համար:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
WINLOGON.EX E

WINLOGON.EXE պրոցեսը նախատեսված է շահագործողի միացման ( logon) և անջատման ( logoff) համար:
WINLOGON.EXE ֆայլը միշտ գտնվում է C:\Windows\System32 թղթապանակի մեջ:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
wltray.exe

w ltray.exe պրոցեսը ավտոմատ տեղադրվում է անլար WLAN քարտերի տեղադրման ժամանակ, որը ներկայացնում է DELL-ը (Dell Wireless WLAN Card):
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
regsvc.exe (Remote Registry Service)

regsvc.exe (Remote Registry Service)-ը Microsoft Windows-ի համակարգային ծառայություն է, որը հնարավորություն է տալիս հեռացված համակարգչին կապնվել լոկալ համակարգչի ռեեստրի հետ:
Տվյալ ֆայլը բացակայում է Windows XP օպերացիոն համակարգում:
regsvc.exe ֆայլը գտնվում է C:\Windows\System32 թղթապանակի մեջ:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
wuauclt.exe ( Windows Update AutoUpdate Client)

wuauclt.exe ( Windows Update AutoUpdate Client) ֆայլը Microsoft-ի կայքում ստուգում է թարմեցումների վերաբերյալ ինֆորմացիան:
wuauclt.exe ֆայլը գտնվում է C:\Windows\System32 թղթապանակի մեջ:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
explorer.exe (Windows Explorer)

explorer.exe (Windows Explorer) Microsoft Windows-ի գրաֆիկական թաղանթն է` ներառյալ ստարտ մենյուն, աշխատանքային սեղանը, գործիքների գոտին:
Explorer.exe ֆայլը գտնվում է C:\Windows թղթապանակի մեջ:
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Svchost.exe (Generic Host Process for Win32 Services)

Svchost.exe (Generic Host Process for Win32 Services)-ը Microsoft Windows-ի համակարգային պրոցես է:
Svchost.exe ֆայլը գտնվում է %SystemRoot%\System32 թղթապանակի մեջ:
Եթե հանդիպում եք նմանատիպ անունով ֆայլ այլ թղթապանակում, ապա կա շատ մեծ հավանականություն, որ դա վիրուս է:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
soundman.exe

s oundman.exe տեղադրվում է Realtek-ի ձայնային քարտերի տեղադրման ժամանակ:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
smss.e xe (Windows NT Session Manager)

SMSS.EXE պրոցեսը իրականացնում է շահագործողի սեանսի գործարկումը:
Գործարկում է նաև Winlogon և Win32 (Csrss.exe) պրոցեսներին:
Այս պրոցեսը չի կարելի անջատել:
smss.exe ֆայլը գտնվում է c:\windows\System32 թղթապանակի մեջ:
Հայտնի են որոշ վիրուսներ, որոնք օգտագործում են այդ անունը: Օրինակ` W32.Dalbug.Worm, Adware.DreamAd, Win32. Brontok, Win32 Sober, Win32.Landis և այլն:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ac tmovie.exe

Actmovie.exe ծրագիրը նախատեսված է ASF (Activemovie Streaming Format) տեսակի ֆայլերը ցուցադրելու համար:
Այս ծրագրի փակելը վտանգ չի ներկայացնում, բայց, հնարավոր է, որ որոշ ծրագրեր օգտագործեն այն` մասնավորապես` էկրանի պահապանը:
Actmovie.exe ֆայլը միշտ գտնվում է C:\Windows\System32 թղթապանակում:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------- --------
agentsvr.exe (Microsoft Agent Server)

agentsvr.exe պրոցեսը օգտագործվում է որոշ Web կայքերի կողմից: Այն ActiveX կոմպոնենտ է և նախատեսված է մուլտիմեդիայի հետ աշխատելու համար:
agentsvr.exe ֆայլը միշտ գտնվում է c:\windows\msagent\ թղթապանակի մեջ:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ses smgr.exe

sessmgr.exe (Remote Desktop Help Session Manager) ղեկավարում է հեռացված օգնության պրոցեսը:
Եթե ձեզ անհրաժեշտ չէ հեռացված օգնությունը, ապա կարող եք անջատել այս պրոցեսը:
sessmgr.exe ֆայլը միշտ գտնվում է /winroot/system32/ թղթապանակում:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------- -----
ASPNET_WP.exe (Microsoft asp.net)

aspnet_wp.exe պրոցեսը օգտագործում են այն ծրագրերը և ծառայությունները, որոնք օգտագործում են ASP.Net տեխնոլոգիան:
Եթե դուք օգտագործում եք ASP.Net ապա պրոցեսը միշտ պետք է միացված լինի:
agentsvr.exe ֆայլը միշտ գտնվում է 'c:\windows\Microsoft.NET\Framework\..' թղթապանակի մեջ:


 
AroԱմսաթիվը: Շաբաթ, 2010 Ապր. 24, 16:44 | Գրառում# 2
Շարքային
Խումբ: Անդամ
Գրառումներ: 3

Պարգևատրում: 0
Վարկանիշը: 6
Կարգավիճակ:
Լավ բաներ ես գրե
 
Ֆորում » Համակարգչային » Համակարգիչներ » Պրոցեսներ (Պրոցեսներ)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:
Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

Rambler's Top100