Շաբաթ, 2024 Ապր. 20, 10:57
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 25 » ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայություն գործարկման մասին
22:52
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայություն գործարկման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը տեղեկացնում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում` Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օպերային հարող տարածք և Հայաստանի հանրային գրադարան:

Wi-Fi համակարգով ինտերնետից կարելի է անվճար օգտվել 2 ամիս: Միանալու համար ընդամենն անհրաժեշտ է փնտրել VivaCell-MTS անվանումով ցանցը և միանալ դրան: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայությունը տարբեր մասնագիտության տեր մարդկանց` ներառյալ գիտաշխատողներին, դասախոսներին, ուսանողներին, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին, ինչպես նաև սրճարանների հաճախորդներին թույլ է տալիս Wi-Fi համակարգով աշխատելու հնարավորություն ունեցող այնպիսի սարքերը, ինչպիսին նութբուկներն են, սմարթֆոնները կամ MP3 նվագարկիչները, վերածել շարժական ինտերնետի հասանելիություն ապահովող սարքերի: Wi-Fi համակարգն ապահովում է ավելի մեծ ճկունություն և հարմարավետություն:

«Շարժական սարքերի լայն տարածումը առաջ է բերում հասարակական վայրերում` սրճարաններում, մասնավոր և պետական հաստատություններում և այլ վայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովող տեխնոլոգիաների պահանջարկ: Հասարակական վայրերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայության ապահովումով մենք հերթական քայլն ենք կատարում տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և որակյալ ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Շարունակական նորարարությունների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ճանաչում է գտել որպես տվյալների անլար փոխանցման ծառայությունների մատուցման առաջատար: Եվ սա հերթական քայլն է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիանալի հնարավորություն ունի ապահովելու բարձր արագության ինտերնետ Wi-Fi կետերում, քանի որ ընկերության բազային կայանները համապատասխանում են 802.11b և 802.11g ստանդարտներին:

Դիտել են: 601 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: vivacell, Wi-Fi, ինտերնետ, mtc
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100