Չորեքշաբթի, 2024 Ապր. 24, 14:25
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 4 » Տարածված, բայց իրականությանը չհամապատասխանող կարծիքներ ծրագրավորողների մասին
00:37
Տարածված, բայց իրականությանը չհամապատասխանող կարծիքներ ծրագրավորողների մասին

Ծրագրավորողները եղել և այսօր էլ շարունակում են մնալ ինչ-որ առումով խորհրդավոր մասնագիտությամբ մարդիկ, ովքեր, ըստ ընդունված կարծիքների, տարբերվում են «սովորական» մարդկանցից: Ծրագրավորողների մասին այսօր պատմվում են տարբեր կատակներ, պատմություններ ու փաստեր, որոնք իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում: Ըստ տարածված կարծիքների` ծրագրավորողներն ինքնամփոփ, միայն համակարգիչների մասին մտածող, ինտերնետում «ապրող» մարդիկ են: Սակայն ինչպես պարզվում է, այս պնդումների զգալի մասն ուղղակի հորինված են և ներկայացվում են որպես գեղեցիկ առասպելներ: Եվ այսպես, անիրական կարծիքներ ծրագրավորողների մասին.

Ծրագրավորողների մասին ամենատարածված, բայց և իրականությանն ամենաշատը չհամապատասխանող կարծիքներից մեկն այն է, որ ծրագրավորողներին անհրաժեշտ է միայն համակարգիչ, և ուրիշ ոչինչ: Նման կարծիք մարդկանց մոտ ձևավորվում է ֆիլմերից, որտեղ, օրինակ, հակերները հենց այսպիսին էլ ներկայացվում են:
Շատերը ծրագրավորողներին պատկերացնում են որպես ինքնամփոփ, այնքան էլ շփվել չսիրող մարդկանց: Նման կարծիքն, իհարկե, ինչ-որ չափով ունի իրական «արմատներ»: Բանն այն է, որ ծրագրավորողներն աշխատանքին նվիրում են իրենց ժամանակի զգալի մասը: Իսկ այն կարծիքը, որ ծրագրավորողներն ապրում են ինտերնետում և գերադասում են սոցիալական կայքերն իրական շփումներից, այսօր ինչ-որ չափով կարելի է համարել ճշմարիտ: Ոմանք այստեղ կհամաձայնեն, որ իրենց հարազատ համակարգչից այնկողմ շատ հաճախ ոչինչ չի գրավում:
Եվս մեկ անիրական կարծիք ծրագարվորողների մասին: Ասում են, որ ծրագրավորողները հետաքրքրությունների նեղ շրջանակ ունեցող մարդիկ են, ինչն անկասկած, ամբողջովին հորինված և իրականության հետ որևէ առնչություն չունեցող ենթադրություն է:
Հավերժական քաոսն ու խառնաշփոթն անպակաս են ծրագրավորողների աշխատանքային միջավայրում: Այս կարծիքն, անխոս, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, բայց և եկեք համաձայնենք, որ ծրագրավորողի իդեալական մաքուր աշխատանքային սեղան կարելի է հանդիպել շատ հազվադեպ:
Շատերն այսօր ասում են ծրագրավորող և պատկերացնում թափթփված տեսքով, տղաների համար անսովոր` երկար մազերով, տարօրինակ երիտասարդների: Այս կարծիքի ձևավորման հիմքերը դեռևս անհայտ են: Այստեղ ևս, հավանաբար, զգալի է ֆիլմերի ազդեցությունը:
Լավ կին-ծրագրավորողներ չեն լինում: Այս կարծիքն, իհարկե, շատ հեռու է իրականությունից և, միգուցե, այն հորինել են հենց տղամարդ-ծրագրավորողները: Այսօր կին-ծրագրավորողների թիվն այնքան էլ շատ չէ, սակայն քիչ չեն վերջիններս շարքում բարձր որակավորված մասնագետները:
Մի քանի չհիմնավորված կարծիք ևս. ծրագրավորողները միշտ պատմում են անհասկանալի անեկդոտներ, և որ ամենատարածվածն է` ծրագրավորողները կարող են վերանորոգել համակարգիչը և լուծել համակարգչի հետ կապված ցանկացած խնդիր:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 529 | Ավելացվել է: Armed
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100