հինգշաբթի, 2024 Ապր. 25, 15:01
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 4 » Ուսանողական մրցույթ`«Ինչպե՞ս հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ» թեմայով
00:43
Ուսանողական մրցույթ`«Ինչպե՞ս հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ» թեմայով

Բրիտանական Խորհուրդն ու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում են «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք ամենամյա երրորդ մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) բացառիկ հովանավորությամբ:«Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթը ազգային մրցույթների շարք է, որն անց է կացվում Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդներին, մղել նորամուծությունների եւ գործատուների անմիջական ներգրավմամբ զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտությունները: Ավելի քան 3000 ուսանող մասնակցել է 2008/2010 «Հմտություններն աշխատանքում» մրցույթին:

«Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթը մեկնարկում է բիզնես շարադրությունների մրցույթով: Մրցույթի թեման է «Ինչպե՞ս հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ»: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների 15-18 տարեկան ուսանողները, ովքեր մինչեւ ս.թ. հոկտեմբերի 29-ը «Ինչպես հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ» թեմայով շարադրությունները կներկայացնեն իրենց ուսումնական հաստատությունների տնօրինությանը: Մրցույթին ներկայացրած 50 լավագույն շարադրությունների հեղինակ ուսանողները կհրավիրվեն մասնակցելու ազգային «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային ճամբարին, որը տեղի կունենա նոյեմբերին Ծաղկաձորում: Ազգային մրցույթի հաղթող թիմի անդամները կստանան հատուկ մրցանակներ «ԱրմենՏել»-ից, ինչպես նաեւ կայցելեն «ԱրմենՏել» ընկերություն եւ կստանան այնտեղ պրակտիկա անցնելու բացառիկ հնարավորություն:

«Արդեն երրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է բիզնես-առաջադրանքների արդեն ավանդույթ դարձած այս բացառիկ մրցույթը: Սա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենց այն ձևաչափն է, որ այսօր չափազանց կարևորվում է մեր կողմից: Ստեղծելով երկխոսություն բիզնեսի և կրթության միջև` մենք օգնում ենք հայ երիտասարդներին զարգացնելու իրենց ձեռնարկատիրական հմտությունները, ինչը հետագայում նրանց կդարձնի ավելի մրցունակ` հիմք ծառայելով վառ ապագա կերտելու և նորանոր նվաճումներ ձեռք բերելու գործընթացում», – նշել է «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Դիտել են: 693 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: : Beeline, ԱրմենՏել, ինտերնետ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100