հինգշաբթի, 2024 Մար. 28, 14:42
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Դեկտեմբեր » 3 » Orange-ն առաջարկում է աշխատանքի ընդունման առցանց համակարգ` job.orangearmenia.am
15:50
Orange-ն առաջարկում է աշխատանքի ընդունման առցանց համակարգ` job.orangearmenia.am

Orange-ը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընկերությունում աշխատանքով կամ ստաժով, առաջարկում է դիմել առցանց` ստեղծելով Հայաստանում առաջին նմանօրինակ համակարգը: Այսուհետ job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը ներկայում թափուր և պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլ նաև թարմացնել տվյալները և հետևել դիմումի և հարցազրույցի պատմությանն անձնական հաշվի միջոցով:

«Մեկ տարվա ընթացքում մենք ներկայացրինք բազմաթիվ նորարարություններ մեր բաժանորդների համար: Այժմ ցանկանում ենք մեր նորարարական մոտեցումը տարածել նաև այլ ոլորտներում, մասնավորապես աշխատանքի ոլորտում: Այս գործիքի շնորհիվ մեզ դիմողները կարող են ոչ միայն առանց տեղաշարժվելու աշխատանքի դիմել Orange-ում, այլ նաև օգտվել Orange-ի` միջազգային ընկերություն լինելու առավելությունից, քանի որ կարելի է դիմել աշխատանքի կամ պրակտիկայի համար ոչ միայն Orange Արմենիայում, այլ նաև մեր մայր ընկերությունում` Ֆրանս Տելեկոմ Խմբում», – այս կապակցությամբ նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Չնայած այն բանին, որ Orange-ի թիմն արդեն հիմնականում ձևավորված է, և մեծ հավաքագրման փուլն ավարտված է, ընկերությունը պարբերաբար ունենում է թափուր աշխատատեղեր: Orange-ը ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնք հաճախ ոչ ճիշտ և չհամակարգված են հասնում ընկերության մարդկային ռեսուրսների բաժին: Այսուհետ յուրաքանչյուր թեկնածու, կայքում ուսումնասիրելով ընկերության կառուցվածքը, կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը և դիմել կոնկրետ աշխատանքի համար:

«Պարտադիր չէ, որ դիմողին հետաքրքրող պաշտոնն այդ պահին թափուր լինի: Դիմողը կարող է դիմել նաև ոչ թափուր պաշտոնի համար և մշտապես թարմացնել իր տվյալներն առցանց: Ծրագիրը շատ պարզ և նույնիսկ զվարճալի է, և կայքի այցելուին թույլ է տալիս իսկույն զգալ Orange-ի ոգին ու ոճը: Սա իհարկե նաև հնարավորություն է ընձեռում մեզ խուսափել թղթի անիմաստ վատնումից», – պարզաբանել է Orange-ի Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանը:

Համակարգը թեստային ռեժիմով աշխատել է արդեն հոկտեմբեր ամսվանից: Երկու ամսվա ընթացքում Orange-ն առցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում, որոնք արդեն ընկերության տվյալների բազայում են:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Դիտել են: 580 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Օրանժ-Արմենիա, orange, ինտերնետ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100