Հրատարակվել է Windows Vista-ում առկա անցքերի մասին հաշվետվություն Microsoft ընկերության անվտանգության գծով բաժնի պետ Ջեֆ Ջոնսը հրատարակել է օպերացիոն համակարգերում առկա անվտանգության վերաբերյալ հաշվետվություն: Ըստ այդ տվյալների, առաջին 6 ամիսների ընթացքում Windows Vista-ում հայտնաբերվել և ուղղվել են տասներկու անցքեր: Համեմատության համար ասենք, որ այդ նույն ժամանակահատվածում հայտնաբերված անցքերը Windows XP-ում եղել են 36-ը: Սակայն Windows Vista-ում դեռևս առկա են 15 հայտնի անցքեր, իսկ Windows XP-ում դրանց թիվը 3 է եղել: Այդ հաշվետվության մեջ նշված է եղել նաև այլ օպերացիոն համակարգերում առկա անցքերի մասին: Մասնավորապես նշված է եղել Red Hat Enterprise Linux, Ubuntu և Apple Mac OS X օպերացիոն համակարգերում առկա անցքերի մասին: Ըստ այդ հաշվետվության նույն շամանակահատվածում Red Hat Enterprise Linux 4 օհ-ում հայտնաբերվել են 280 անցքեր, որոնցից 86 եղել են շատ վտանգավոր, Ubuntu 6.06-ում եղել են 145, որոնցից 47-ը վտանգավոր, Mac OS X-ում եղել է 60 անցք, որից 1/3 վտանգավոր: Ջոնսը նշել է նաև, որ Microsoft-ը միջին հաշվով 29 օրվա ընթացքում ուղղում է հայտնաբերված անցքերը, Apple-ը 46 օրվա ընթացքում, իսկ Red Hat-ը` 107:
|