Ուրբաթ, 2024 Ապր. 26, 15:15
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 4 » «Հայկական» Odnoklassniki.ru – փաստեր, թվեր, կարծիքներ
23:49
«Հայկական» Odnoklassniki.ru – փաստեր, թվեր, կարծիքներ

Վերջին ժամանակահատվածում հայ ինտերնետ օգտագործողների շրջանում խորանում է ձևավորված հակասական վերաբերմունքը Հայաստանում լայն տարածում ունեցող Odnoklassniki.ru սոցիալական կայքի նկատմամբ: Եթե որոշ ժամանակ առաջ այս կայք այցելությունը հայ ինտերնետ օգտագործողների օնլայն ժամանակի անբաժան և անփոխարինելի մասն էր կազմում, ապա այսօր այս նույն ինտերնետ օգտագործողների զգալի մասը սպառել է կայքի նկատմամբ իր հետաքրքրությունը` համարելով, որ կայքի «համն ու հոտը» կորել է: Արագորեն աճում է նաև այն ինտերնետ-օգտագործողների թիվը, ովքեր, գտնվելով, որ Odnoklassniki.ru կայքն այլևս չի ծառայում իր նպատակին, նախընտրում են Facebook-ը: Ոմանք էլ, անիմաստ համարելով «վճարովի» Odnoklassniki.ru-ն, փորձում են մոռանալ կայքի գոյության մասին: Սակայն, օգտագործողների` շատ հաճախ ատելության հասնող վերաբերմունքը Odnoklassniki.ru -ի նկատմամբ, պարզվում է, առանձնապես զգալի ազդեցություն չի ունենում այս կայք այցելությունների քանակի կրճաման վրա: Շատ հաճախ հենց Odnoklassniki.ru-ն չսիրողներն, ամեն անգամ քննադատելով այս կայքը, իրենց համակարգիչը միացնելիս առաջին հերթին ստուգում են Odnoklassniki.ru-ի իրենց անձնական էջը: Այս ամենի հետ մեկտեղ, եկեք համաձայնենք, որ կայքն, այնուամենայնիվ, օգտակար նշանակություն ունի բոլոր այն օգտագործողների համար, ովքեր այս կերպ են կարողանում շփվել հեռվում ապրող իրենց բարեկամների, հարազատների ու ընկերների հետ, և այս դեպքում, կայքն ուղղակիորեն կատարում է բարի գործ: Իսկ ինչ վերաբերում է Odnoklassniki.ru-ի միջոցով ինքնահաստատվել ցանկացողներին, ապա վերջիններիս` «լավագույնս» ինքնադրսևորման նպատակով ընտրված այս տարբերակը դեռ երկար ժամանակ կպահպանվի, իսկ մեկից ավել անձնական էջ ունենալ ցանկացողների թվաքանակն էլ, հավանաբար, չի կրճատվի: Շատ չխորանալով Odnoklassniki.ru-ի վերաբերյալ ինտերնետ-միջավայրում անընդմեջ ներկայացվող դեմ և կողմ փաստերի մեջ, նշենք, որ այս կայքի նկատմամբ չեզոք վերաբերմունք ունեցող օգտագործողների ինչ-որ չափով օբյեկտիվ կարծիքի համաձայն` Odnoklassniki.ru-ն դեռևս կունենա երկար կյանք նախ և առաջ շնորհիվ իր պարզության:

Ընդհանուր առմամբ, կարծիքներից և գնահատականներից առավել ճիշտ խոսում են թվերը: Եվ այսպես, «հայկական» Odnoklassniki.ru-ն` թվերով: Այսօր Հայասանից Odnoklassniki.ru-ում գրանցումների ընդհանուր քանակը գերազանցում է 900 հազարը: Ինչպես ArmTech-ին տեղեկացրեց Հայաստանում Odnoklassniki.ru-ի ներկայացուցչության տնօրեն Վահան Աֆանեսյանը` Հայաստանում այս սոցիալական կայքի ակտիվ օգտագործողների (ովքեր այցելում են իրենց անձնական էջ նվազագույնը ամիսը 1 անգամ) ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 450 հազար: Սակայն ասել, որ odnoklassniki.ru-ն իսկապես այդքան հայաստանցի բնակիչ ունի, ճիշտ չէ: Գաղտնիք չէ, որ շատերը մի քանի անունով են գրանցվում, որպեսզի այցելեն մյուսների էջեր: Չնայած անգամ այս փաստը չի մեղմացնում ցուցանիշի տպավորիչ լինելու հանգամանքը: Անգամ եթե ոչ ամբողջովին հիմնավորված ենթադրությամբ համարենք, որ Հայաստանում odnoklassniki.ru-ում գրանցված յուրաքանչյուր երրորդ ակտիվ օգտագործողն ունի երկու անձնական էջ, իսկ յուրաքանչյուր երկրորդն իր անձնական էջն ամսական ստուգում է միայն 1 անգամ, ապա ցուցանիշն այս դեպքում էլ շաունակում է տպավորիչ մնալ: Այսօր Հայաստանում շատերի համար ինտերնետը սկսվում և ավարտվում է odnoklassniki.ru-ով:

Նշենք նաև, որ 2006 թվականի մարտին ստեղծված այս կայքը ներկայումս ունի ավելի քան 30 մլն գրանցված օգտագործող, որոնց ընդհանուր թվաքանակում Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1.2% և այսօր Հայաստանն odnoklassniki.ru-ի երկրների շարքում 8-րդն է:

Odnoklassniki.ru-ի հայաստանյան ներկայացուցչությունից ArmTech-ին տրամադրած տվյալների համաձայն` «հայկական» Odnoklassniki-ում տղամարդիկ կազմում են սոցիալական կայքի հայ օգտագործողների գեակշիռ մասը` շուրջ 56%-ը, իսկ կանայք` 44%-ը: Ինչ վերաբերում է «հայկական» Odnoklassniki.ru-ի տարիքային առանձնահատկություններին, ապա այս տեսանկյունից մեր հանրապետությունում առավել գերակշռում են 18-24 տարիքային խմբում գտնվող հայ օգտագործողները: Այնուհետև, որպես ակտիվ Odnoklassniki-ցիների խումբ գալիս են մինչև 18 տարեկանները: Այս փաստ, իրոք, մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ այս տարիքային խմբում առավելապես ընդգրկված են դպրոցականներ:

Սոցիալական կայքերի, և հատկապես Հայաստանում odnoklassniki.ru-ի մասին կարելի է խոսել անընդմեջ, սակայն, այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ունի իր անձնական կարծիքն ու ընտրության ազատությունը, համենայն դեպս` սոցիալական կայքերի ընտրության հարցում: Այսպես որ, հուսանք, որ մեզ մոտ էլ կձևավորվի սոցիալական կայքերից օգտվելու մշակույթ, և սոցիալական կայքերը կծառայեն իրենց բուն նպատակին:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 719 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: odnoklassniki.ru, սոցիալական կայք
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100