Գլխավոր » 2011 » Հունվար » 27 » Հաքերները կոտրել են Facebook-ի հիմնադրի անձնական էջը
22:19
Հաքերները կոտրել են Facebook-ի հիմնադրի անձնական էջը
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական էջը հունվարի 26-ին կոտրել է հաքերը:
«Ինչու Facebook-ը չվերափոխել սոցիալական գործի, ինչպես դրա մասին գրել է Նոբելյան դափնեկիր Մոհամեդ Յունուսը»,- Ցուկերներգի անունից գրել է հաքերը, հաղորդում է Rosbalt-ը:
Հրապարակումից հետո մոտ 200 այցելուներ նշել են, որ գաղափարը լավն է, իսկ 500-ը մեկնաբանություններ են թողել: Այնուհետեւ աքաունթը արգելափակվել է: Ցուկերբերգը չի մեկնաբանել անվտանգության համակարգի հերթական բացը: