Երեքշաբթի, 2024 Ապր. 23, 20:42
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Դեկտեմբեր » 17 » Համակարգչային նոր ծրագիր` Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցների համար
22:06
Համակարգչային նոր ծրագիր` Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցների համար

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը:


ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարեւորել է դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի շրջանակում «Լոգո» ծրագրի ներդրումը:

Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրի ներդրումն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշմամբ, համաձայն որի` չորս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի լրամշակում, ինչպես նաեւ մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում եւ սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում:

«Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն եւ ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար եւ շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ այլն) դասավանդման ժամանակ: Փաստացի աշխարհում այն իր տեսակի մեջ ամենատարածված եւ ամենահաջողված ուսուցողական միջավայրն է: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին: «Լոգո» ծրագրային փաթեթի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն Սփյուռքի հայկական դպրոցների իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:

ՀՀ կրթության ու գիտության նախարարության եւ «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլը:
Դիտել են: 562 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100