հինգշաբթի, 2024 Մար. 28, 13:25
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 2 » Գիտնական. Արտասահմանյան գրանտների վրա հույս դնել չի կարելի, պետությունը ինքը պետք է աջակցի գիտնականին
16:02
Գիտնական. Արտասահմանյան գրանտների վրա հույս դնել չի կարելի, պետությունը ինքը պետք է աջակցի գիտնականին

Արտասահմանյան գրանտների վրա հույս դնել չի կարելի, պետությունը ինքը պետք է աջակցի գիտնականին։ Այս կարծիքին է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը։

«Հաճախ տարբեր ատյաններից լսում ենք, որ հայ գիտնականների համար ճգնաժամային վիճակից դուրս գալու ելքը արտասահմանյան գրանտային ծրագրերն են։ Սակայն այդ կարծիքը սխալ է։ Ասում եմ դա որպես արտասահմանյան գրանտերից օգտվելու երկար փորձ ունեցող։ Այդպիսի գրանտերը պետք է լինեն հավելյալ, եւ ոչ թե հիմնական միջոց», ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գրանտ ստանալու մրցույթներում ներկայումս ուժեղ մրցակցություն է տիրում։ Գիտնականներին միշտ չէ որ հաջողվում է գրանտ ստանալ, սակայն երբեմն ոչ այն պատճառով, որ ներկայացված աշխատանքն է ցածր մակարդակի, այլ ուղղակի մրցակցությունն է ուժեղ ու բարձրորակ աշխատանքներն են շատ։ Մրցակցությունից բացի, միջազգային գրանտի դիմելիս գիտնականը կանգնում է նաու մեկ այլ խնդրի առջեւ. անհրաժեշտ է գործընկեր գտնել արտասահմանից։ «Օրինակ, եթե Եվրախորհրդի կողմից տրամադրվող գրանտ է, պետք է ունենալ անպայման նաեւ եվրոպական գործընկեր, կան նաեւ գրանտներ, որոնց պահանջն է ունենալ 4 երկիրից ոչ պակաս մասնակից-գործընկեր, ինչը նույնիսկ անվանի գիտնականների համար հեշտ չէ, ուր մնաց երիտասարդների համար», - նշեց Ա. Սարգսյանը։  

«Կապեր եւ պայմանավորմածություններ ձեռք բերելու համար գիտնականները պետք է մասնակցեն միջազգային համաժողովների։ Դժվար թե մի արտասահմանցի գիտնական պատասխանի որեւէ անծանոթից ստացած էլեկտրոնային նամակին ու որոշի համագործակցել, երբ անգամ այդ երկրի տեղը գուցե չգիտի»,-ասաց գիտնականը։ Նրա խոսքով՝ գիտնականների մասնակցությունը այդ կոնֆերանսներին պետք է ապահովի պետությունը եւ դրա համար ֆինանսավորում պետք է հատկացնի։ 

 «Պետությունը պետք է գիտական ինստիտուտներին այնքան գումար հատկացնի, որ վերջիններս տարին գոնե երեք-չորս գիտնականի կարողանա ուղարկել արտասահման՝ միջազգային կոնֆերանսներին մասնակցելու»,-ասաց Ա. Սարգսյանը։ Նրա խոսքով՝ արտասահմանյան գրանտերի վրա հույս դնել չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ դրանք ժամանակավոր են, կա ավելի հիմնավոր պառճառ։

«Ինչու պետք է օրինակ Ֆրանսիայի կառավարությունւը ֆինանսավորի հայկական գիտությունը։ Նրանք, իհարկե այստեղ ունեն իրենց շահը՝ օգտագործել մեր գիտնականների աշխատանքը, գաղափարը եւ կիրառել դրանք իրենց մոտ։ Եթե գումարը իրենք են տալիս, ապա արդյոնքն էլ է իրենցը, դու պետք է ապացուցես, թե ծրագիրը ինչով է օգտակար Եվրոպային, այլ ոչ թե Հայաստանին»,-ասաց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ մեր կառավարությունը պետք է գումարներ հատկացնի գիտնկաններին՝ մեր երկրի պոտենցիալը հզորացնելու համար։

«Իսկ այն, որ պետությունը գումարներ չունի, դա հեքիաթ է, որին արդեն ոչ ոք չի հավատում։ Եթե կարող են կես մլն դոլար որպես մրցանակ տալ շվեյցարացի գիտնականներին, ուրեմն նրանք գումար ունեն», - եզրափակեց Ա. Սարգսյանը։

Դիտել են: 522 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100