«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Mix նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին, որում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի համար: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:
Mix սակագնային փաթեթից դեպի Beeline բջջային եւ ֆիքսված ցանցեր, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:
Mix-ի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը եւ «Beeline Բոնուս» ծրագիրը:
|