13-ամյա ամերիկուհի Ռեբեկա Բլեքի Friday «Ուրբաթ» երգը YouTube-ում ամենահայտնին է դարձել՝ 40 օրում հավաքելով 28 մլն դիտում։
Սակայն անչափահասի արվեստի հետ ծանոթացողների մեծամասնությանը տեսահոլովակը դուր չի եկել, բլոգերները Friday-ը անվանում են «աշխարհի ամենավատ» երգը՝ քննադատելով դրա տեքստը եւ երաժշտությունը։
Ինքը՝ Բլեքը, ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ ամենաահավորը եղել է այն մեկնաբանությունը, որտեղ ինչ-որ անանուն հայտարարում է. «Հուսով եմ, որ կկտրես քո երակները եւ ի վերջո կմեռնես»:
Նշենք, որ երիտասարդ աստղի ծնողները երգի ձայնագրման համար ARK Music Factory ձայնագրման ընկերությանը 2 հազար դոլար են վճարել։
Երգը շատ պարզունակ է, այնտեղ, մասնավորապես, ասվում է. «Երեկ հինգշաբթի էր, հինգշաբթի, այսօր ուրբաթ է, իսկ վաղը շաբաթ կլինի, դրանից հետո՝ կիրակի», հետո՝ «Ես պետք է գնամ ավտոբուսի կանգառ, նստեմ ավտոբուս, ես տեսնում եմ ընկերներիս»:
|