հինգշաբթի, 2024 Ապր. 25, 17:09
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Հունվար » 18 » «ԱրմենՏելը» պատրաստ է մասնակցելու 100 Մբիթ արագությամբ ազգային ցանցի ստեղծման աշխատանքին
22:05
«ԱրմենՏելը» պատրաստ է մասնակցելու 100 Մբիթ արագությամբ ազգային ցանցի ստեղծման աշխատանքին

Կառավարության հայտարարած 100 Մբիթ արագությամբ ազգային ցանցի ստեղծման աշխատանքին «ԱրմենՏելը» պատրաստ է մասնակցել, սակայն մինչեւ այժմ հայտնի չէ, թե արդյոք կառուցման համար մրցույթ հայտարարվելո՞ւ է, ցանցը մասնավո՞ր է լինելու, թե՝ պետական։ Հունվարի 18-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։


NEWS.am-ի հարցին ի պատասխան, թե մոտավոր հաշվարկներով ինչքա՞ն ներդրում անհրաժեշտ կլինի կատարել, որ նման ցանց կառուցվի Հայաստանում, «ԱրմենՏելի» տնօրենը պատասխանեց, որ 100 Մբիթ թողունակություն եւ արագություն ունեցող ցանցի ստեղծման համար անհրաժեշտ կլինի մոտ 500 մլն դոլարի ներդրում կատարել։ «Հայաստանին մոտ գտնվող որեւէ երկիր չկա, որ հայտարարված արագությամբ գործող ցանց ունենա։ Այդ ցանցի ստեղծումը կապված է հսկայական ծախսերի հետ, իսկ կատարված ներդրումների հետ վերադարձը նման ծրագրերում մինչեւ 10 տարի է տեւում»,- ասաց Հայաստանի ամենախոշոր ինտերնետ կապի օպերատոր ընկերության տնօրենը։

Նրա խոսքով՝ «ԱրմենՏելի» ներքին ցանցը Հայաստանում այժմ էլ ամենամեծն է, եւ նախորդ տարի ընկերությունն ավարտել է Հայաստանի հյուսիսում եւ հարավում ինտերնետային ներքին ցանցի օպտիկամանրաթելային օղակաձեւ կապուղիների կառուցումը՝ ապահովելով հանրապետության բոլոր մարզերն ինտերնետ կապով։

Ըստ Կլիմկոյի՝ ինտերնետի արտաքին կապուղիների թողունակությունը վերջին տարներին ավելացել է 137 անգամ, ներկայումս «ԱրմենՏելի» ինտերնետային բաժանորդները շաբաթական սպառում են 100 տերաբայթ ծավալի ինֆորմացիա։

Այս տարի «ԱրմենՏել»-ը շարունակելու է նաեւ 3G ցանցի կատարելագործումը։ Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ ներկայումս «ԱրմենՏելի» 3G ցանցի միջին արագությունը 1 Մբիթ է, ինչը Հայաստանում շարժական ինտերնետի համար բավարար արագություն է, սակայն աշխատանքներ են տարվում այն ավելացնելու համար։
Դիտել են: 528 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հունվար 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100