Շաբաթ, 2024 Ապր. 27, 09:20
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 28 » ԱրմենՏելը 5 անգամ նվազեցրել է կորպորատիվ ինտերնետի սակագինը
22:06
ԱրմենՏելը 5 անգամ նվազեցրել է կորպորատիվ ինտերնետի սակագինը

"ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի սակագինը "Կորպորատիվ Ինտերնետ” ծառայության շրջանակում նվազել է ավելի քան 5 անգամ: Ամսական բաժանորդային վարձը 1Մբ /վ կապուղու թողունակությամբ նվազել է մինչև 144000 դրամ, 2 Մբ /վ-ը` 246000 դրամ, 3Մբ /վ-ը` 366000դրամ և 4Մբ/վ-ը` 480000 դրամ: Ցանկության դեպքում հաճախորդները կարող են միանալ նաև այն սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մեծ արագություն, յուրաքանչյուր ավելացված 1Մբ /վ համար վճարելով 120000 դրամ: Հաճախորդը կարող է նաև ընտրել սակագնային փաթեթ մինչև 80% թողունակության ընդլայնման հնարավորությունով: Այն կատարվում է հաճախորդի հայտի հիման վրա: Կապուղու թողունակության ընդլայման հնարավորությունը սահմանափակ է` 5 օր մեկ ամսում: Մեկ հայտի մինիմալ ժամկետը 24ժամ է: Այս պարագայում 1 Մբ /վ, 2 Մբ /վ, 3Մբ /վ և 4Մբ /վ թողունակությամբ անսահմանափակ փաթեթի ամսական բաժանորդային վարձը կասմում է 158000, 271000, 402000 և 528000 դրամ համապատասխանաբար: Յուրաքանչյուր ավելացված 1 Մբ /վ-ի արժեքը 132000 դրամ է:

«Օգտվելով միասնական օպերատորի նոր առաջարկից, մեր հաճախորդները ոչ միայն կստատան ինտերնետ ցանցին միանալու երաշխավորված կապուղի, այլ անհրաժեշտության դեպքում կարող են ընդլայնել նրա թողունակությունը: Կորպորատիվ ինտերնետի նոր սակագները նվազեցվել են ավելի քան 5 անգամ, իսկ անհրաժեշտ ժամանակ արագությունն ավելացնելու հնարավորությունը չունի հավասարազորը ինտերնետ ծառայությունների շուկայում»,- նշեց "ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Միանալով վերոհիշյալ սակագնային փաթեթներից որևէ մեկին հաճախորդը անվճար կստանա 8 IP հասցե: Ծառայությունը նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, ում անհրաժեշտ է մշտական հասանելիություն ինտերնետ ցանցին:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 755 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: ԱրմենՏել, Beeline, ինտերնետ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100