Շաբաթ, 2024 Ապր. 20, 13:57
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 5 » Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալներն աճել են շուրջ 9 անգամ
15:53
Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալներն աճել են շուրջ 9 անգամ

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքի ծավալները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 886%-ով: Canalys հետազոտական գործակալության հաշվետվության համաձայն` սմարթֆոնների համաշխարհային շուկայում 2010 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում վաճառվել է 62,414 մլն սմարթֆոն, որոնցից 10,689-ը` Android օպերացիոն համակարգով: Հատկանաշական է, որ հաշվետու այս ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ սմարթֆոնների համաշխարհային շուկան գրանցել է 64% աճ, իսկ շուկայում վաճառքի ծավալների աննախադեպ աճ ապահովել են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները, որոնց նկատմամբ սպառողների պահանջարկը վերջին մեկ տարվա ընթացքում դրսևորում է անընդմեջ աճման միտում: Այս հանգամանքով պայմանավորված, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների մասնաբաժինը համաշխարհային շուկայում 2,8%-ից աճել է և հասել շուրջ 17,1%-ի: վերլուծաբանների գնահատմամբ` Google-ի օպերացիոն համակարգով բջջային հեռախոսների նկատմամբ պահանջարկի աճն առավելապես պայմանավորված է շուկայում այս համակարգով աշխատող այնպիսի մոդելների ներկայացմամբ, ինչպիսիք են Motorola Droid և HTC Desire սմարթֆոնները:

Ներկայացված հաշվետվության համաձայն` սմարֆոնների համաշխարհային շուկայում իր կայուն` 13,5% մասնաբաժնով երկրորդը Apple-ն է: Ընկերությունը հաշվետու երեք ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում վաճառել է 8,4 մլն երրորդ և չորրորդ սերնդի iPhone:

Հատկանաշական է, որ սմարթֆոնների շուկայում դեռևս առաջատար դիրքեր ունեն Symbian օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները: Եվ չնայած այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահտավածի համեմատությամբ համաշխարհային շուկայում վաճառվել է շուրջ 8 մլն-ով ավել օպերացոն համակարգով աշխատող սմարթֆոններ, այնուամենայնիվ, այս օպերացոն համակարգի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կրճատվել է` 50,3%-ից կազմելով 43,5%:

Ըստ ներկայացված տվյալների` սմարթֆոնների համաշխարհային շուկայում «ամենաանհաջողակը» Microsoft-ն է: Այս ընկերության օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով գրանցել են զգալի անկում, իսկ ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում 9%-ից նվազել է մինչև 4,9%: Վերլուծաբանների գնահատմամբ` այս իրավիճակը կարող է փոխվել, երբ շուկայում հայտնվեն Windows Phone 7 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 722 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: iphone, Google, օպերացիոն համակարգ, սմարթֆոն, Android
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100