“ԱրմենՏել”-ն առաջարկում է կարճ հաղորդագրությունների զրայական սակագին` “SMS ամառ” ակցիայի շրջանակում - 11 Հուլիսի 2011 - Computers
Երեքշաբթի, 2016 Դեկ. 06, 12:14
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » “ԱրմենՏել”-ն առաջարկում է կարճ հաղորդագրությունների զրայական սակագին` “SMS ամառ” ակցիայի շրջանակում
15:14
“ԱրմենՏել”-ն առաջարկում է կարճ հաղորդագրությունների զրայական սակագին` “SMS ամառ” ակցիայի շրջանակում

"ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար "SMS ամառ” ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են ակտիվացնել "SMS ամառ” ծառայությունը և յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով: 


"Մենք շարունակում ենք հաճախորդներին առաջարկել սեզոնային ակցիաներ` մեր գործունեության բոլոր բնագավառներում: Այս ամառ արտոնյալ պայմաններից և սակագներից կարող են օգտվել ոչ միայն լարային և շարժական ինտերնետի բաժանորդներն այլև նրանք, ովքեր գերադասում են շփվել SMS-հաղորդագրությունների միջոցով”, – նշեց "ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

"SMS ամառ” ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: "SMS ամառ” ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի: 

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ "Շարժական ինտերնետ” սակագնային փաթեթների բաժանորդների: 

«SMS ամառ» ծառայության մասին մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Դիտել են: 207 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հուլիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100