Ա
Ազգային գիտական հիմնադրամի ցանց (NSFNet – National science foundation network, сеть национального научного фонда) – 1984թ.-ին ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի ստեղծած միջազգային ցանց, որը դարձավ ARPANET-ի լուրջ մրցակիցը:
Ակնթարթային հաղորդակցում (instant messaging, мгновенный обмен сообщениями) – ցանցում, մասանավորապես համացանցնում ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել և ստանալու համակարգ, որը թույլ է տալիս կազմակերպել «կենդանի» խոսակցություններ:
Ամնետ (amnet, амнет) – համացանցի հայկական տիրույթը, ըստ տարբեր սահմանումների այսպես են անվանում 1. .am դոմենային տիրույթի կայքերը, 2. հայկական ու հայերեն բովանդակություն ունեցող կայքերը, 3. Հայաստանի մատակարարների ցանցերի միավորումը:
Անլար մատչելիության կետ, (wireless access points, точка беспроводного доступа) – ռադիոալիքներ օգտագործող հաղորդակցության միջոց, որն օգտագործվում է համակարգիչների, անձնական թվային օժանդակիչների և այլ անլար սարքերի միջև կապ ապահովելու համար:
Անլար միացում (wireless connection, беспроводное соединение) – կիրառվում է բջջային հեռախոսների, անձնական թվային օժանդակիչների, անլար մատչելիության կետերի, անլար ցանցային քարտերի միջոցով տվյալներ հաղորդելու համար:
Անլար տեղային ցանց (WLAN - wireless local area network, беспроводная локальная сеть) – անլար միացումներ օգտագործող տեղային ցանց:
Անձնական թվային օժանդակիչ (PDA - personal digital assistant, персональный цифровой секретарь) – «գրպանի» համակարգիչ, որը ներառում է բջջային հեռախոսի, համակարգչի և զննարկիչի հնարավորությունները:
Անձնական ցանց (PAN - personal area network, персональная сеть) – տանը կամ ձեռնարկությունում գործող, մի քանի համակարգչից բաղկացած փոքր ցանց:
Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ցանց (ARPANET-advanced research projects agency network, сеть управления перспективных исследовательских программ) – 1969թ. ԱՄՆ Պաշտպանության նախարարության համար ստեղծված ցանց, ժամանակակից համացանցի նախատիպ:
Առցանց (online, on-line, онлайн) – 1. ցանցին տվյալ պահին միացված, 2. համակարգչին միացված կամ համակարգչի միջոցով հասանելի:
Աստղաձև ցանց (star network, звездообразная сеть) – ցանց, որի բոլոր համակարգիչները միանում են կենտրոնացնող սարքին, փոխարկիչին կամ կենտրոնական համակարգչին:
Աստղանիշ (asterisk, звёздочка) – «*» նշանը, որը տպելու համար հարկավոր է միաժամանակ սեղմել ստեղնաշարի «Shift» և «*» ստեղները: Համացանցում որոնում կատարելիս երբեմն օգտագործվում է որևէ բառ փոխարինելու համար:
Ավատար (avatar, аватар) – ֆորումներում կամ ակնթարթային հաղորդակցման ծրագրերում օգտագործվող նկարներ, որոնք նախատեսված են օգտագործողին ներկայացնելու համար:
Արգելապատնեշ (firewall, брандмауэр) – համակարգչային սարք կամ հատուկ ծրագրային ապահովում, որն արգելափակում է համակարգ անցանկալի կամ անծանոթ գործածողների մուտքը, միևնույն ժամանակ թույլատրելով լիազորված գործածողների մուտքը:
Բ
Բաց համակարգերի փոխկապակցման մոդել (OSI - open system interconnection model, модель взаимодействия открытых систем) – յոթ մակարդականի մոդել, որը նկարագրում է ցանցի համակարգիչների փոխազդեցությունը:
Բացատ (space, пробел) – 1. բառերի միջև թողնված՝ մեկ տառի լայնքով ազատ տարածություն, 2. բառերի միջև ազատ տարածություն թողնելու համար նախատեսված ստեղնաշարի ամենաերկար ստեղնը:
Բեռնում (loading, загрузка) – տվյալների տեղափոխումը մի սարքից դեպի մյուսը:
Բիթ (bit, бит) – համակարգչի հիշողության ամենափոքր տարրը, որը կարող է ընդունել երկու թվային արժեք՝ 1 կամ 0:
Բլոգ (blog, weblog, блог, веблог) – վեբ կայքի տեսակ, համացանցի գրանցամատյան, օրագիր, որտեղ օգտագործողները հնարավորություն ունեն հոդվածներ տեղադրել:
Բջջային կապ (mobile connection, сотовая связь) – անլար միացման տեսակ, որը նախատեսված է հեռախոսային կապից, ինչպես նաև համացանցային ծառայություններից օգտվելու համար:
Գ
Գաղտնաբառ (password, пароль) – ծածկագիր, գրանշանների հավաքածու, որը նախատեսված է փակ կամ պաշտպանված համակարգերին միանալու համար: Տարբեր համակարգերում գրանցվելիս օգտագործողները սահմանում են իրենց գաղտնաբառը, որպեսզի իրենց հաշիվը չօգտագործվի այդ գաղտնաբառը չիմացող այլ օգտագործողների կողմից:
Գերհղում – տե՛ս Հիպերհղում:
Գերտեքստ – տե՛ս Հիպերտեքստ:
Գլխավոր էջ (home page, домашняя страничка) – 1. կայքի առաջին, մեկնարկային էջը, 2. զննարկիչի մեկնարկային էջը:
Գլուխ (head, заголовок) – վեբ կայքի այն հատվածն է, որտեղ պահվում են օգտագործողին չերևացող, սպասառու տվյալները:
Դ
Դիմապատկեր – տե՛ս Սմայլ:
Դոմեն (domain, домен) – տիրույթ համացանցում, որը նշվում է եզակի դոմենային անվանումով:
Դոմենային անվանում (domain name, доменное имя) – գրանշաններից կազմված եզակի անուն, որը տրվում է համացանցի յուրաքանչյուր կայքին:
Դոմենային անվանումների համակարգ (DNS – domain name system, система доменных имен) – Կայքի դոմենային անվանումը այդ կայքի IP հասցեով փոխարինող համակարգ:
Ե
Ենթացանցի դիմակ (subnet mask, маска подсети) – IP հասցեում ցանցի, ենթացանցի և կայքի մասերը որոշելու միջոց:
Զ
Զննարկիչ (browser, браузер) – ծրագիր, որի օգնությամբ նայում են վեբ-կայքերը:
Զննիչ – տե՛ս Զննարկիչ:
Է
էլ-փոստ (e-mail, электронная почта) – 1. հաղորդագրությունները ցանցով ուղարկելու և ստանալու համակարգ, 2. ուղարկված հաղորդագրությունը:
Էլ-փոստի միջնորդ ծրագիր (MUA - mail user agent, пользовательский почтовый посредник) – էլ-փոստը ուղարկող և ստացող հատուկ միջնորդ ծրագիր, որը տեղադրված է գործածողի անձնական համակարգչում:
Էլեկտրոնային փոստ–տե՛ս Էլ-փոստ:
Էմոտիկոն (emoticon, эмотикон) – Էլեկտրոնային հաղորդակցման մեջ կիրառվող գրանշանների հաջորդականություն, որոնք արտահայտում են հաղորդակցվողի տրամադրությունը (տե՛ս նաև Սմայլ):
Թ
Թարմացնել (refresh, обновлять) – զննարկիչի կոճակ, որը նորից է բեռնում բացված էջը:
Թողունակություն (bandwidth, пропускная способность) – մեկ վայրկյանում հաղորդվող բիթերի քանակ:
Թվային ճեղքվածք (digital divide, digital gap, цифровая пропасть) – թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներից արդյունավետ օգտվելու հնարավորություն ունեցող և շատ սահմանափակ կամ բոլորովին մատչելիություն չունեցող մարդկանց, խմբերի և երկրների միջև եղած տարբերությունը:
Ի
Ինչ տեսնում ես, այն էլ ստանում ես (WYSIWYG – what you see is what you get, что видишь, то и получишь) – փաստաթղթերի խմբագրման եղանակ, որի դեպքում նյութը խմբագրման ընթացքում պատկերվում է ճիշտ այնպես, ինչպես վերջնական արդյունքը:
Ինտերակտիվ (interactive, интерактивный) – համակարգ կամ ծրագիր, որը հնարավորություն է տալիս, որ համակարգիչը և գործածողը հաղորդակցվեն:
Ինտերնետ, տե՛ս Համացանց:
Իրական ժամանակ (real time, реальное время) – տվյալների հաղորդումը ցանցի մի սարքից մյուսին շատ արագ, տեսողականորեն նույն պահին:
Լ
Լարային միացում (cable connection, кабельная связь) – մալուխների օգտագործմամբ ցանցին միանալու եղանակ:
Լիակատար միացված ցանց (mesh network, полносвязная) – ցանց, որի բոլոր հանգույցներն իրար հետ միացված են ուղղակի կապերով:
Լոկալ ցանց, տե՛ս Տեղային ցանց:
Լռելյայն (default, по умолчанию) – չնշվող, ենթադրվող արժեք, տարբերակ, սարք և այլն:
Ծ
Ծառակերպ կամ ստորակարգային ցանց (tree or hierarchical network, древовидная или иерархическая сеть) – ցանց, որի կենտրոնական արմատական հանգույցը (բարձրագույն մակարդակը) միացված է մեկ կամ մի քանի այլ հանգույցների, որոնք մի մակարդակ ցածր են և այդպես շարունակ:
Կ
Կայք – տե՛ս Վեբ կայք:
Կանգնեցնել (stop, стоп) – զննարկիչի կոճակ, որը ընդհատում է կայքի բեռնումը:
Կանխագիր – տե՛ս Հաղորդակարգ:
Կարգավիճակի տող (status bar, строка текущего состояния) – հատուկ տող, որը սովորաբար լինում է ծրագրերի (օրինակ՝ զննարկիչի) ստորին մասում և ցույց է տալիս, թե տվյալ պահին ծրագիրն ինչ է անում:
Կիրառական մակարդակ (application layer, уровень приложений) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի յոթերորդ մակարդակը, որն ապահովում է ցանցային ծրագրերի հարմար միջերեսը:
Կցորդ (attachment, вложение) – ֆայլ (տեքստ, պատկեր, աուդիո, վիդեո և այլն), որը կցվում է էլեկտրոնային նամակին, կամ այլ համակարգերում գրառումներին:
Մ
Մատակարար – տե՛ս Համացանցի ծառայության մատակարար:
Մարմին (body, тело) – վեբ կայքի այն հատվածն է, որտեղ պահվում են օգտագործողին երևացող տվյալները՝ բուն բովանդակությունը:
Մեկնարկային էջ – տե՛ս Գլխավոր էջ:
Մեկ քայլ առաջ (forward, вперёд) – զննարկիչի կոճակ, որ թույլատրում է բացել մինչև «Մեկ քայլ հետ» հրահանգի կատարումը բացված էջը:
Մեկ քայլ հետ (back, назад) – զննարկիչի կոճակ, որ թույլատրում է բացել նախորդ բացված էջը:
Մենյու (menu, меню) – ծրագրի (կամ վեբ կայքի) մեջ մտնող հրահանգների ցանկ, որոնք մկնիկի օգնությամբ ընտրելիս ակտիվանում է ծրագրի (կամ կայքի) համապատասխան գործողությունը, կամ բացվում համապատասխան միջերեսը, էջը:
Միջավայրի մուտքի կառավարում (MAC - media access control, управление доступом к среде передачи) – ենթաշերտ OSI մոդելի տվյալների կապի մակարդակում, որը ապահովում է տվյալների մուտքը հաղորդող միջավայր:
Միջերես (interface, интерфейс) – ծրագրի՝ օգտագործողին երևացող արտաքին տեսքը, որը կազմված է պատուհաններից, մենյուի համակարգից, այլ տարրերից:
Միջնորդ սպասարկու (proxy server, сервер-посредник) – սպասարկու, որը միջնորդ է հանդիսանում ցանցային սպասարկուի և հաճախորդի համակարգչի միջև:
Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհուրդ (CERN - conseil européen pour la recherche nucléaire (ֆրանս.), european organization for nuclear research, ЦЕРН - европейская организация по ядерным исследованиям) –միջազգային հետազոտական կենտրոն Շվեյցարիայում, որտեղ ստեղծվել է համաշխարհային սարդոստայնի հայեցակարգը:
Մկնիկ (mouse, мышь) – ներմուծման փոքր սարք, որի օգնությամբ էկրանի վրա շարժվում է սլաքը, կատարվում են գործողություններ:
Մոդեմ (modem - modulator/demodulator, модем) – սարք, որը համակարգչի թվային ազդանշանները փոխարկում է անալոգային ազդանշանների, դրանք հաղորդում հեռախոսային գծերի միջոցով, իսկ ստացող համակարգչի նմանատիպ սարքը անալոգային ազդանշանները նորից փոխարկում է թվայինի:
Մոդերատոր (moderator, модератор) – ֆորումներում, ակնթարթային հաղորդակցման և այլ նման համակարգերում քննարկումը հսկող անձ:
Ն
Նավարկում (navigation, навигация) – մենյուի համակարգ, որը թույլատրում է հեշտ կազմակերպել կայքի հատվածների միջև տեղափոխությունը:
Ներբեռնել (download, скачать) – տվյալների տեղափոխումը հեռակայված համակարգչից դեպի ձեր անձնական համակարգիչ:
Ներկայացման մակարդակ (presentation layer, уровень представления) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի վեցերորդ մակարդակը, որն ուղարկվող տվյալները համակարգչի ներքին ֆորմատից փոխում է ուղարկման ֆորմատի:
Նման առ նման ցանց (peer-to-peer network, одноранговая сеть) – ցանց, որը չի օգտագործում կենտրոնական հատկացված համակարգիչ, այլ յուրաքանչյուր համակարգիչ ցանցում կատարում է աշխատանքի իր բաժինը:
Նշոց – տե՛ս Ֆայլ:
Ո
Ոլորված լարազույգ (twisted pair, витая пара) – մեկուսացված պղնձե լարերից պատրաստված մալուխ, որոնք ոլորված են իրար շուրջ (մակածումը նվազեցնելու համար): Հաղորդման արագությունը մեկ վայրկյանում երկուսից մինչև հարյուր միլիոն բիթ է:
Որոնման համակարգ (search engine, поисковая система) – ծրագիր, որը բանալի բառերի միջոցով գտնում է տարբեր պաշարներ՝ կայքեր, ֆորումներ, նկարներ, տեսահոլովակներ, ֆայլեր և այլն:
Չ
Չատ (chat, чат)– բառացի՝ զրույց, ավելին տե՛ս Ակնթարթային հաղորդակցում:
Պ
Պահոց (archive, архив) – չօգտագործվող փաստաթղթերի կամ ֆայլերի հավաքածու, արխիվ:
Պորտալ (portal, портал) – կայք, որը միանգամից մատչելի է դարձնում որոշակի ընդհանուր թեմայով միավորված բազմաթիվ նյութեր ու գործողություններ, օրինակ՝ նորություններ, կայքերի շտեմարաններ, խաղեր և այլն:
Ս
Սեանսային մակարդակ (session layer, сеансовый уровень) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի հինգերորդ մակարդակը, որը համաձայնեցնում է տվյալներ փոխանցող երկու տարբեր սարքավորումներում աշխատող ծրագրերը:
Սլաք (cursor, pointer, курсор, указатель) – էկրանին պատկերվող սլաքի տեսքով գրաֆիկական պատկեր, որը շարժվում է մկնիկի օգնությամբ, և որի օգնությամբ իրականացվում են տարբեր գործողություններ, հրահանգներ:
Սկզբնական էջ – տե՛ս Գլխավոր էջ:
Սմայլ (smiley, смайлик) – էլեկտրոնային հաղորդակցման մեջ հաճախ կիրառվող փոքրիկ պատկերներ, հիմնականում դեմքի տեսքով, որոնք տարբեր էմոցիաներ են արտահայտում: Պատկերները կարելի է ստանալ գրանշանների օգնությամբ, որոնք իրենց արտաքին տեսքով նմանվում են տվյալ էմոցիայի արտահայտմանը, օրինակ՝ «:-(» պատկերը տխրության նշան է, որովհետև շրջած տարբերակում նմանվում է տխուր մարդու դեմքի: Սովորաբար հաղորդակցման համակարգերը տեքստային սմայլերը փոխարինում են պատկերներով, որոնք հաճախ նաև շարժուն են լինում:
Սոցիալական ցանց (social network service, социальная сеть) – վեբ կայքի տեսակ, որը միանման հետաքրքրություն ունեցող մարդկանց թույլատրում է գտնել իրար, ստեղծել համայնքներ, տվյալներ փոխանակել և այլն:
Սպասառու – տե՛ս Հաճախորդ:
Սպասարկու (server, сервер) – ցանցի գլխավոր համակարգիչը և նրա ծրագրային ապահովումը, որը կառավարում է ցանցի աշխատանքը:
Ստեղն (key, клавиша) – ստեղնաշարի կոճակը:
Ստեղնաշար (keyboard, клавиатура) – սարք, որը հնարավորություն է տալիս համակարգիչ ներմուծել տվյալներ և հրահանգներ: Ստանդար ստեղնաշարերը պարունակում են 101, 102 կամ 104 ստեղներ:
Ստեղների գրառիչ (keylogger, логгер клавиатуры) – վնասակար ծրագրի օգնությամբ տեղադրված միջոց, որը գրանցում է գործածողի ստեղնաշարի ստեղների սեղմումները, ներառյալ գաղտնաբառերը, բանկային քարտի տվյալները և նման այլ գաղտնի տեղեկություններ՝ հարձակումն իրագործողին ուղարկելու նպատակով:
Ստորագրություն (signature, подпись) – էլ-փոստի համակարգում, ֆորումներում և հաղորդակցման այլ համակարգերում մի քանի տողից կազմված տեքստ, որը կարող է պարունակել անձի մասին տեղեկատվություն, նրա նշանաբանը կամ նման այլ տվյալներ ու կցվում է անձի բոլոր հաղորդագրություններին, նամակներին կամ գրառումներին:
Վ
Վեբ զննարկիչ – տե՛ս Զննարկիչ:
Վեբ էջ – համաշխարհային սարդոստայնում հասանելի փաստաթուղթ, որը կարելի է դիտել զննարկիչի օգնությամբ:
Վեբլոգ – տե՛ս Բլոգ:
Վեբ կայք (web site, вебсайт) – վեբ էջերի հավաքածու, որոնք ունեն ընդհանուր անուն, միավորված են որոշակի թեմատիկայով ու նավարկման համակարգով:
Վեբ սպասարկու (web server, веб сервер) – համակարգիչ կամ համակարգչային ծրագիր, որը HTTP հաղորդակարգն օգտագործելով պահում և սպասարկում է կայքը կազմող վեբ էջերի հավաքածուն:
Վեբ տեսախցիկ (webcam, веб камера) – պատկերներ հաղորդելու և ընդունելու համար տեսակոնֆերանսներում և արագ հաղորդակցության միջոցներում օգտագործվող սարք:
Վերբեռնել (upload, загрузить) - տվյալների տեղափոխումը ձեր անձնական համակարգչից դեպի հեռակայված համակարգիչ:
Տ
Տարածաշրջանային ցանց (WAN - wide area network, глобальная вычислительная сеть) – քաղաքներ, տարածաշրջաններ, երկրներ սպասարկող համակարգչային ցանց:
Տեղային ցանց (LAN - local area network, локальная сеть) – փոքրածավալ համակարգչային ցանց, որն ընդգրկում է տան, գրասենյակի, դպրոցի, օդանավակայանի համակարգիչները:
Տիրույթ – տե՛ս Դոմեն:
Տվյալների բազա (database, база данных) – մեծաքանակ տվյալների կարգավորված հավաքածու, որից կարող են տեղեկություններ ստանալ մեկ կամ ավելի օգտվողներ՝ հարցումներ ուղարկելով իրենց համակարգիչներից:
Տվյալներ կապող մակարդակ (data link layer, канальный уровень) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի երկրորդ մակարդակը, որն ուղարկում է տվյալների փաթեթները հաջորդ կապին:
Տրանսլիտ (translit, transliteration, транслитерация) – մի լեզվի այբուբենի տառերով մեկ այլ լեզվով գրված տեքստ, օրինակ՝ լատիներեն այբուբենի տառերով հայերեն գրառումներ:
Տոպոլոգիա – տե՛ս Ցանցի տոպոլոգիա:
Տրանսպորտային մակարդակ (transport layer, транспортный уровень) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի չորրորդ մակարդակը, որն ապահովում է հուսալի միացում, ստուգում է սխալները, ղեկավարում է որակը:
Ց
Ցանցային հասցեի փոխարկում (NAT – network address translation, преобразование сетевых адресов) – ներքին ցանցի մասնավոր հասցեների փոխարկում հանրային տիրույթի հասցեներով:
Ցանցային մակարդակ (network layer, сетевой уровень) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի երրորդ մակարդակը, որը պատասխանատու է փաթեթները հասցեավորելու, ուղին որոշելու և տեղ հասցնելու համար:
Ցանցային քարտ (NIC - network interface card, сетевая карта) – ցանցային սարք, որի շնորհիվ հնարավոր է տեղեկատվություն փոխանակել համակարգիչների միջև:
Ցանցի տոպոլոգիա (network topology, топология сетиавтономный) – ցանցի՝ իրար միացված տարրերի երկրաչափական կառուցվածքը:
Ցանցից դուրս (offline, автономный) – ցանցից անջատված համակարգիչ, սարք, աշխատանք:
Փ
Փաթեթ (package, пакет) – հաղորդման ենթակա տվյալները հաճախ տրոհվում են որոշակի չափի կտորների, որոնք փաթեթներ են անվանվում:
Փոխգործուն – տե՛ս Ինտերակտիվ:
Փոստաղբ (spam, спам) – չպահանջված, չսպասվող, անցանկալի նամակների զանգվածային առաքումը բազմաթիվ հասցեատերերին՝ սովորաբար էլ-փոստի միջոցով:
Օ
Օղակաձև ցանց (ring network, кольцевая сеть) – ցանց, որի համակարգիչների միացումն օղակաձև է, յուրաքանչյուր համակարգիչ ճիշտ երկու այլ համակարգչի է միացված:
Օպտիկական մանրաթելային մալուխ (fiber optic cable, волоконно-оптический кабель) – տվյալների հաղորդման համակարգերում օգտագործվող մալուխ, որը բաղկացած է մեկ կամ մի քանի ապակե մանրաթելի խուրձերից՝ պատված պաշտպանիչ շերտով: Հաղորդման արագությունը հասնում է վայրկյանում տրիլիոն բիթի:
Ֆ
Ֆայլ (file, файл) – գրանցումների կամ այլ տիպի տվյալների կանոնակարգված հավաքածու, որը պահվում է համակարգչի հիշողության մեջ՝ մեկ ընդհանուր անվան տակ:
Ֆայլերի փոխանցման հաղորդակարգ (FTP – file transfer protocol, протокол передачи файлов)–TCP/IP ցանցերում երկու և ավելի սարքերի միջև ֆայլերի փոխանցում ապահովող հաղորդակարգ:
Ֆայլի ընդարձակում (file extension, расширение файла) – ֆայլի անվան մի մասը, որը բուն անունից անջատվում է կետով, սովորաբար մեկից մինչև երեք գրանշանի երկարություն ունի, երբեմն ավելի, որը նշում է, թե ֆայլն ինչ տիպի է: Օրինակ՝ exe – կատարման պատրաստ ծրագրեր, txt – պարզ տեքստային փաստաթղթեր, doc, docx –MS Word ծրագրի փաստաթղթեր, htm, html, shtml – համացանցի էջեր, jpg, jpeg – նկարներ և այլն:
Ֆիզիկական մակարդակ (physical layer, физический уровень) – բաց համակարգերի փոխկապակցման (OSI) մոդելի առաջին, ամենացածր մակարդակը, որը որոշում է բիթերի հաղորդման արագությունը, հաղորդվող ազդանշանի հզորությունը և միջավայրը:
Ֆորում (forum, форум) – վեբ կայքի տեսակ, որը նախատեսված է թեմատիկ քննարկումներ անցկացնելու համար:
A..Z
Bluetooth – անլար անձնական ցանցի հաղորդակարգ է, նախատեսված է կարճ հեռավորության վրա գտնվող դյուրակիր սարքերի միջև կապ հաստատելու համար:
Dial-Up Internet Access - հեռախոսագծային համացանցի կապ, որն իրականացվում է հեռախոսագծերի և մոդեմների միջոցով:
IP (internet protocol, интернет протокол, համացանցի հաղորդակարգ), ցանցային մակարդակի հաղորդակարգ, TCP/IP հաղորդակարգի մի մասը, սահմանում է տվյալների՝ ցանցով փոխանցման և երթուղավորման կարգը:
IP հասցե (IP address, IP адрес) – եզակի թիվ, որը տրվում է TCP/IP հաղորդակարգով միացված համակարգիչներին:
IPv4 (internet protocol version 4, համացանցի հաղորդակարգի 4-րդ տարբերակ, интернет протокол версия 4) – համացանցում ներկայումս գործող հաղորդակարգ, հասցեները 32 բիթանոց են, հասցեների առավելագույն քանակն է 232= 4,294,967,296:
IPv6 (internet protocol version 6, համացանցի հաղորդակարգի 6-րդ տարբերակ, интернет протокол версия 6) – IPv4-ին ապագայում փոխարինող համակարգ, հասցեները 128 բիթանոց են, հասցեների առավելագույն քանակն է 2128 ≈3.4x1038:
IRC (internet relay chat, համացանցային վերահաղորդային զրույց) – հաղորդակարգ և համակարգ, որը թույլատրում է համացանցում իրական ժամանակում զրուցել:
TCP/IP (transmission control protocol/internet protocol, протокол управления передачей/межсетевой протокол, հաղորդման ղեկավարման հաղորդակարգ/համացանցի հաղորդակարգ) – տվյալների փոխանցման հաղորդակարգ, որն օգտագործվում է ցանցերում և հաղորդակցությունների համակարգերում:
URI (uniform resource identifier, унифицированный идентификатор ресурса, պաշարների միասնական նույնացուցիչ) – գրանշանների համառոտ տող, որն օգտագործվում է պաշարների վերացական կամ ֆիզիկական տեղը նշելու համար:
URL (uniform resource locator, унифицированный указатель ресурса, պաշարների միասնական նշիչ) – վեբ էջի հասցեն, որը սովորաբար մուտքագրվում է զննարկիչի հասցեի տողում:
W3C (World Wide Web consortium, консорциум World Wide Web, համաշխարհային սարդոստայնի կոնսորցիում) – ավելի քանի 400 մասնակից կազմակերպություններ ունեցող կոնսորցիում, որը մշակում է համաշխարհային սարդոստայնի ստանդարտներն ու չափորոշիչները: