10:02
ОбновитьСмайлыУправление мини-чатом
Ֆորում
Շաբաթ, 2024 Ապր. 20, 10:02
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Նոր գրառումներ · Կանոնադրություն · Որոնում ]
Թեման դիտում են: Հյուր
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորումի մոդերատորը: Admin  
Ֆորում » Վեբ/ինտերնետ » Վեբ կայքեր » odnoklassniki.ru (Դասարանցիներ)
odnoklassniki.ru
AdminԱմսաթիվը: Երկուշաբթի, 2010 Ապր. 26, 12:04 | Գրառում# 1
Գեներալ-իսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 398

Պարգևատրում: 19
Վարկանիշը: 1359
Կարգավիճակ:
Այստեղ խոսենք odnoklassniki.ru կայքի մասին

 
ADMIN-SԱմսաթիվը: Շաբաթ, 2010 Հուլ. 17, 19:28 | Գրառում# 2
Սերժանտ
Խումբ: Անդամ
Գրառումներ: 38

Պարգևատրում: 1
Վարկանիշը: 25
Կարգավիճակ:
goh eq kayqi nor.dizaynic?

[admin]Ֆորումում հաղորդակցվում են միայն հայերեն լեզվով և հայերեն տառերով

 
AdminԱմսաթիվը: Երկուշաբթի, 2010 Հուլ. 19, 11:55 | Գրառում# 3
Գեներալ-իսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 398

Պարգևատրում: 19
Վարկանիշը: 1359
Կարգավիճակ:
Օդնոկլասնիկի պրոֆիլը ջնջելու համար`
1. Մտեք կայք ձեր լոգինով
2. Ձեր բրաուզերի հասցեատողի վերջում ավելացրեք &st.layer.cmd=PopLayerDeleteUserProfile
3. Հաստատեք հրահանգը մուտքագրելով ձեր գաղտնաբառը


 
AdminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 2010 Սեպ. 01, 12:25 | Գրառում# 4
Գեներալ-իսիմուս
Խումբ: Ադմինիստրատոր
Գրառումներ: 398

Պարգևատրում: 19
Վարկանիշը: 1359
Կարգավիճակ:
Ուշադրություն այժմ odnoklassniki.ru կայքում գրանցվելը անվճար է.

Одноклассники.ru սոցցանցում գրանցումն այլևս չի լինի վճարովի: Ինչպես հաղորդում է սոցցանցի տարածած մամուլի հաղորդագրությունը, այսպիսի որոշումը կապված է սպամերների դեմ պայքարելու նոր արդյունավետ միջոցների առկայությամբ:

Նշվում է, որ վճարովի գրանցման չեղարկման պատճառներից են նաև ընկերության ներսում տեղի ունեցած փոփոխությունները: Իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ:

Նրանք, ովքեր գրանցվել են Одноклассники.ru-ում 2008թ. հոկտեմբերի 25-ից հետո, երբ արդեն գրանցումը վճարովի էր, որպես բոնուս` մեկ ամիս կկարողանան օգտվել սոցցանցի վճարովի ծառայություններից որևէ մեկից: «Одноклассники.ru»-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ անձնական նկարներ տեղադրելու թիվն այլևս չի սահմանափակվի:

Սոցցանցում գրանցվելու համար անհրաժեշտ կլինի գրել բջջային հեռախոսի համար, որին անվճար կուղարկվի ակտիվացման կոդով SMS:

Նախկինում հայաստանյան օգտագործողների համար գրանցումն արժեր 350 դրամ: 2008թ. վերջին "Одноклассники"-ն համարվում էր Ռուսաստանի ամենամեծ սոցիալական ցանցը, սակայն գրանցումը վճարովի դարձնելուց հետո "ВКонтакте" և "Мой Мир" սոցցանցերը նույնպես հավաքեցին մեծ լսարան:


 
ArmedԱմսաթիվը: Չորեքշաբթի, 2010 Սեպ. 01, 17:42 | Գրառում# 5
Գնդապետ
Խումբ: Մոդերատոր
Գրառումներ: 24

Պարգևատրում: 4
Վարկանիշը: 121
Կարգավիճակ:
Одноклассники-ն վաճառվեց և «անճարությունից» դարձավ անվճար

Одноклассники սոցիալական կայքն ունի երկու նորություն իր հավատարիմ օգտագործողների համար: Առաջինը` կայքի 100% բաժնետեր է դարձել Digital Sky Technologies (DST) ընկերությունը, երկրորդ` սոցիալական կայքում գրանցվելն այսուհետ կլինի անվճար: Առաջին նորությունն, ընդհանուր առմամբ, սպասելի է, քան որ DST ընկերությունը, մինչ այս հանդիսանալով Одноклассники սոցիալական կայքի 60% բաժնետեր, որոշ ժամանակ առաջ հայտարարել էր կայքն ամբողջությամբ գնելու իր մտադրության մասին: Այժմ այս մտադրությունը դարձել է իրականաություն, և գործարքն արդեն վերջնական կնքված է: Նշենք, որ DST ընկերությանը ներկայումս պատկանում է Forticom Group Limited (FGL) ընկերության բաժնետոմսերի 75%-ը, իսկ վերջինս էլ իր հերթին տնօրինում է Одноклассники-ի 60%-ը: Մնացյալ 40%-ն արդեն ուղղակիորեն պատկանում են DST ընկերությանը:

Ինչ վերաբերում է երկրորդ նորությանն, ապա սոցիալական կայքի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` գրացումը կրկին անվճար դարձնելու որոշումը պայմանավորված է սպամերների դեմ պայքարելու նոր, առավել արդյունավետ միջոցների մշակմամբ: Վճարովի գրանցումից «տուժած» օգտագործողներին սոցիալական կայքը ունի նոր աաջարկ: Այսպես, այն օգտագործողները, ովքեր գրանցվել են Одноклассники.ru-ում 2008 թվականի հոկտեմբերի 25-ից հետո, երբ գրանցումն արդեն վճարովի էր, որպես փոխհատուցում կկարողանան մեկ ամիս օգտվել սոցիալական կայքի վճարովի ծառայություններից որևէ մեկից: «Одноклассники.ru»-ն նաև հայտարարել է, որ անձնական նկարներ տեղադրելն այլևս չի սահմանափակվի: Այսուհետ գրանցման համար անհրաժեշտ կլինի գրել բջջային հեռախոսի համար, որին անվճար կուղարկվի ակտիվացման կոդը:

DST ֆոնդը ստեղծվել է 2005 թվականին: Ներկայումս այս հիմնադրամին են պատկանում նաև ICQ-ն, Facebook-ի 10%-ը և մի շարք այլ ակտիվներ: DST-ն մասնաբաժին ունի նաև Zynga ընկերությունում և ВКонтакте սոցիալական կայքում:



 
Ֆորում » Վեբ/ինտերնետ » Վեբ կայքեր » odnoklassniki.ru (Դասարանցիներ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:
Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

Rambler's Top100